Հռոմի ստատուտը և Ադրբեջանի ճնշումները. Հայաստանի հետքայլը
Հաագայում միջազգային քրեական դատարանում երեկ տեղի է ունեցել Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառում, որին մասնակցել է նաև Արարատ Միրզոյանը, հայտարարել, թե Հռոմի ստատուտը և ՄՔԴ-ն կարող են դառնալ հետագա ցեղասպանությունները կանխելու, էսկալացիաները դադարեցնելու լուրջ հնարավորություն։
Մինչ գործող իշխանությունները նման միջոցառումներով և ներկայացումներով փորձում են հանրությանը համոզել Հռոմի ստատուտին միանալու իրենց քայլի արդարացված լինելու մեջ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ահազանգում է, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է հրաժարվել միջպետական բոլոր գանգատներից։ Ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանը հնարավորություն ունի ՄԱԿ-ի միջազգային դատարանում պատանդառության կոնվենցիայի հիմքով գանգատ ներկայացնել։
Թե՛ նախկինում ռազմագերիները, թե՛ ներկայումս, հատկապես Արցախի բարձրաստիճան ղեկավարները, առավելապես ունեն առևանգվածի, պատանդի կարգավիճակ, և նրանց պատանդառությունը կապված է քաղաքական օրակարգերի բավարարման պահանջների հետ։ Սա, ըստ իրավապաշտպանի, շատ ազդեցիկ միջոց կլիներ, սակայն Հայաստանը նոր միջպետական գանգատներ չի ներկայացնում և այդ հարցում Հայաստանի իշխանությունները ենթարկվում են ադրբեջանական ճնշումներին։ Որ գործող իշխանությունները բազմաթիվ հարցերում անցել են Ադրբեջանի պահանջների կատարմանը, որևէ մեկը չի կասկածում, սակայն առնվազն միջազգային իրավական կառույցներ դիմեու հարցում, 44-օրյա պատերազմից հետո, Հայաստանը բավական ակտիվ է եղել, ընդ որում միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, ի տարբերություն գործող իշխանությունների այլ պաշտոնյաների, չափազանց ակտիվ և լուրջ դրական դեր է կատարել այս ուղղությամբ, ուստի առնվազն տարօրինակ է այսօր, որ Ադրբեջանի նման պահանջները կատարվում են, իսկ նոր գանգատներ չեն ներկայացվում։
Այս կերպ Ադրբեջանը փորձում է զերծ պահել հետագա իրավական խնդիրներից, մինչդեռ հենց Հայաստանի իշխանություններն էին Հռոմի ստատուտը ներկայացնում որպես Ադրբեջանի ռազմական հանցագործությունները պատժելու լուրջ գործիք։
Նելլի Նասիբյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան