Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Նարեկ Նալբանդյանին պատկանող հյուրանոցային համալիրի՝ արդեն պաշտոնական բացմանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող Eighty Eigth (նախկին «Գոլդեն փելես») հյուրանոցային համալիրի բացման արարողությանն ու Ամանորի տոնական շոուն բավական ճոխ են անցել, հյուրանոցային համալիրն ամբողջությամբ լեփ-լեցուն է եղել, իսկ բուն միջոցառումների բոլոր տեղերն ամրագրված են եղել նախապես:
Սակայն մի քանի օր առաջ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ «Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել վերաբրենդավորված և վերանորոգված Eighty Eight Hotel & Spa հյուրանոցային համալիրի բացմանը»: Նշվում է, որ վարչապետը շրջայց է կատարել հյուրանոցային համալիրում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին եւ առաջարկվող ծառայություններին:
«Փաստ» թերթը փորձեց ճշտել, թե ինչի մասին է խոսքը: Մեր աղբյուրները փոխանցեցին, որ դեկտեմբերի վերջին եղել է, այսպես կոչված, նախաամանորյա բացման արարողություն, որից հետո համալիրն, ինչպես ասում են, «բացել է դռները»: Իսկ ահա բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 3-ին, երբ համալիր է այցելել Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...