Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Տեսանյութեր

Փաշինյանի նոր Սահմանադրությանն «այո» ասելով՝ կունենանք Հայաստանի ադրբեջանական ենթապետություն. Սուրեն Սուրենյանց

Փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծեց Ալիևի հետ «Խաղաղության պայմանագրի» շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը։

«Այդ տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար»,- ասել է Փաշինյանը՝ ի հեճուկս նրա, որ Հայաստանի որևէ ղեկավար չի կարող ստորագրել մի փաստաթղթի տակ, որը վեր կլինի երկրի Սահմանադրությունից։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Փաշինյանի վերը նշված հայտարարությունը պայմանավորեց վերջինիս կողմից Ադրբեջանի հետ ունեցած և ընդդեմ Հայաստանի սեպարատ պայմանավորվածությունների համատեքստում։ Ընդդեմ Հայաստանի, որովհետև, ըստ Սուրենյանցի, Փաշինյանն Արևմուտքի և Ալիևի հետ պայմանավորվածությունների գալով՝ խնդիր ունի ոչ թե պաշտպանել հայկական շահը, այլ աշխատել ընդդեմ Ռուսաստանի, հետևապես, Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկման ցանկության տակ ավելի խորքային բան է թաքնված, քան ներկայացվում է։

«Փաշինյանն օրերս մի անկեղծ խոստովանություն արեց Ազգային ժողովում։ Ասաց՝ Սահմանադրություն փոխելը պետք է ոչ թե Անկախության հռչակագրի, այլ՝ ավելի գլոբալ համատեքստում։ Փաշինյանի գերնպատակը «Խաղաղության պայմանագիր» ասվածը չէ. դա թյուր կարծիք է։ Նրա նպատակը Հայաստանի արտաքին քաղաքական փոփոխությունն է։ Կոդերով հենց այդ մասին էր խոսում, երբ ասաց, որ Եվրամիությունն արդեն մեր տարածաշրջանում է»,- ասաց Սուրենյանցը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել նոր Սահմանադրության մասին, երբ Հայաստան այցելեցին Արևմուտքի երեք էմիսարները՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը, ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչը և ԱՄՆ համանախագահը։

«Հարց՝ երբ Բաքուն է հրաժարվում արևմտյան հարթակներում բանակցելուց, ինչո՞ւ են նրանք գալիս Հայաստան։ Հիշեք, որ ականապատ 8 դաշտերի քարտեզներն Ադրբեջանին տալու հայտարարությունը և Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու մասին հայտարարությունը Փաշինյանն արել է արևմտյան այս պաշտոնյաների՝ Հայաստան գալուց հետո։

Ակնհայտ է՝ Արևմուտքը ցանկացած գնով է ցանկանում հասնել «Խաղաղության պայմանագրի»՝ ընդհուպ Հայաստանի նշաձողն իջնեցնելու։ Անդամահատված Հայաստանն էլ եթե լինի, Արևմուտքին դա հետաքրքիր չէ։ Նրանց շահերի ծիրում է՝ անել այնպես, որ Հարավային Կովկասում սահմանափակի Իրանի և Ռուսաստանի ազդեցությունը»,- ասաց Սուրենյանցը՝ մանրամասներ ներկայացնելով իշխանամերձ փորձագետներից մեկի հետ իր խոսակցություններից մեկից։

«Ինձ հասած տեղեկություններով՝ Փաշինյանը պլանավորում է նոր Սահմանադրության հանրաքվեն անցկացնել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցով. Քաղաքացիներին ասելու են՝ կո՞ղմ եք ՀԱՊԿ-ից դուրս գալուն, Սահմանադրությանն ասեք՝ ԱՅՈ, եթե ԴԵՄ եք, ուրեմն՝ կողմ եք լինելու պատերազմին։

Նույնիսկ այդ պարագայում, սակայն, հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքերը, խիստ կասկածում եմ, որ Փաշինյանը կկարողանա հանրաքվե անցկացնել, ուստի մենք ամեն ինչ պետք է անենք, որ բանը հանրաքվեի չհասնի, պետք է տապալել գործընթացը, որ այն ԱԺ-ից դուրս չգա, որովհետև նոր Սահմանադրությանը տրված ԱՅՈ-ն նշանակելու է Հայաստանի ադրբեջանական ենթապետություն»,- ասաց Սուրենյանցը։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։