Ներկառուցված արևային և հոսանքի պահպանման մարտկոցներ. Xiaomi-ն թողարկել է արտաքին հսկողության տեսախցիկ Solar Outdoor Camera BW400 Pro Set-ը
Ixbt.com-ը գրում է, որ հանցագործները հաճախ անջատում են հոսանքը, նախքան գողություն անելը հսկողության տեսախցիկները շարքից հանելու համար: Չինական Xiaomi տեխնոլոգիական հսկան թողարկել է արտաքին հսկողության նոր տեսախցիկ, որը նման դեպքերում պետք է շարունակի աշխատել օգտագործելով հոսանք ներկառուցված մարտկոցից։ Այդ 10000mah հզորության մարտկոցը կարող է լիցքավորվել տեսախցիկի վերին մասում ներկառուցված արևային մարտկոցից, ինչը պետք է մեծացնի մարտկոցի կյանքը նույնիսկ երկարատև հոսանքի անջատումների ժամանակ: Արտադրողը պնդում է, որ նման հզորությունը պետք է բավարար լինի օրական քսան հատ 10 վայրկյան տևողությամբ ձայնագրություններով 180 օր աշխատելու համար:
Այն դեպքերում, երբ երթուղիչը գտնվում է տեսախցիկից հեռու, հավաքածուն ներառում է բազային կայան, որը հանդես է գալիս որպես ազդանշանի «ընդլայնող»: Բացի ամպային պահեստից, բազային կայանը տեսանյութը գրանցում է հիշողության քարտի վրա: Դրանով կանխվում է այն իրավիճակից, երբ հանցագործները հիշողության քարտ փնտրելու համար գողանում կամ կոտրում են տեսախցիկը։
Ինչ վերաբերում է օպտիկային, ապա Xiaomi-ի նոր արտաքին հսկողության տեսախցիկը 4MP 1/2,7 դյույմանոց սենսորով տեսագրում է 2,5K լուծաչափով և աջակցում է ապարատային HDR-ին: Ոսպնյակի բացվածքը f/1.6 է, իսկ դիտման անկյունը 132 աստիճան հորիզոնական և 58.7 ուղղահայաց։ Տեսախցիկը ունի նաև գիշերային նկարահանման ռեժիմ: Բացի դա արհեստական ինտելեկտը օգնում է ավտոմատ կերպով նույնականացնել մարդկանց, կենդանիներին, տրանսպորտային միջոցները և հավելվածի միջոցով ծանուցումներ է ուղարկում, եթե վերը նշվածներից որևէ մեկը հայտնվում է տվյալ տարածքում:
Տեսախցիկի տեսադաշտում գտնվող անձի հետ կապվելու համար այն ունի երկկողմանի աուդիո հաղորդակցության աջակցություն:
Վերջում նշենք, որ արտադրողը դեռ չի հստակեցրել տեսախցիկի արժեքը չինական և համաշխարհային շուկաների համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան