ՌԴ-ն պատրաստ էր իր միջոցներով արագ վերականգնել Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին, սակայն Երևանը ձգձգում է բանակցությունները. Բաքվում ՌԴ դեսպան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքի թեման շատ կարևոր է Բաքվի համար։ Այս մասին Известия-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը՝ մանրամասնելով, որ 46 կմ երկարությամբ այս երթուղու երկայնքով կան թունելներ և կամուրջ։
«Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր իր միջոցներով բավականին արագ վերականգնել այս երթուղին։ Տարբեր պատճառներով, որոնք ինձ այնքան էլ պարզ չեն, հայկական կողմը ձգձգում է բանակցությունները», - ասել է Բաքվում ՌԴ դեսպանը։
Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Բաքուն և Թեհրանը համաձայնագիր են ստորագրել Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին։
«Այնտեղ ճանապարհն ավելի երկար է՝ 60 կմ, երթուղին ավելի բարդ է, բայց այս աշխատանքներն արդեն ընթանում են։ Այս բոլոր տարիներին Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումները անցնում էին Իրանի տարածքով։ Գումարած սա Թուրքիա տանող ճանապարհն է։ Հիմա գլխավորը Թուրքիայից Նախիջևան երկաթուղի կառուցելն է: Նախատեսվում է կրկնակի գիծ՝ եվրոպական և խորհրդային։ Ըստ այդմ, մենք կկարողանանք Ռուսաստանից Թուրքիա ապրանքներ տեղափոխել Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի տարածքով», - ասել է Եվդոկիմովը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան