Ղրղզստանի և Չինաստանի սահմանին մի քանի երկրաշարժ է գրանցվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղրղզստանի և Չինաստանի սահմանին մինչև 5,2 մագնիտուդով մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։
Ինստիտուտի տվյալներով՝ 4,3 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի է ունեցել նախորդ առավոտյան։ Երկրորդը՝ 5,2 մագնիտուդով։ Երրորդը՝ 4,2 մագնիտուդով, երկուշաբթի առավոտյան էր։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում՝ հունվարի 23-ին 7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժի վայրի մոտ, սակայն երկրակեղևի տատանումներ են զգացվել նաև Ղրղզստանի տարածքում։ Էպիկենտրոնին ամենամոտ Ղրղզստանի Յշտիկ և Բեդել բնակավայրերում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը տատանվել է 2,5-ից 3 բալ:
Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ հունվարի 23-ի գիշերը ժամը 00.09-ին Չինաստանում Ղրղզստանի սահմանի մոտ՝ Բիշքեկից 339 կիլոմետր հեռավորության վրա, տեղի է ունեցել 7 մագնիտուդով երկրաշարժ։ Առաջին ամենաուժեղ ցնցումից հետո մոտ տասը հետցնցումներ են եղել 3-ից 6 մագնիտուդով, իսկ հաջորդ օրերին այս տարածքում գրանցվել են մոտ 40 և ավելի երկրաշարժեր՝ մինչև 5,9 մագնիտուդով:
Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ Ղրղզստանի տարածքում տեղի ունեցած ցնցումների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն