Հանրային հակազդեցությունն ահաբեկեց վարչախմբին
Բուռն քննադատություններից հետո քաղաքային իշխանությունը ժամանակավորապես քվեարկությունից հանել է տրանսպորտի թանկացման հարցը, որը մեկ շաբաթ առաջ էր ներկայացրել։ Իշխանությունը համաձայնվել է ներկայացնել նոր առաջարկ, որտեղ փաթեթները չեն սահմանափակի ուղևորությունների թիվը, իսկ որոշ խոցելի խմբերի համար կլինեն արտոնություններ։
Տրանսպորտի թանկացման առաջարկը ներկայացնելուց հետո բոլոր մասնագետներն ու ԶԼՄ-ները հրապարակեցին համեմատականներ տարածաշրջանի և աշխարհի այլ երկրների հետ՝ ցույց տալով, որ գործող իշխանությունները տրանսպորտի գինը թանկացնելու հարցում գերազանցում են անգամ եվրոպական առաջատար երկրներին, ու թեև գործող իշխանությունը տրանսպորտային բարեփոխում խոստացել էր չնչին բարձրացնել տրանսպորտի սակագիինը, ակնհայտ է, որ մտադիր են այնպիսի գներ սահմանել, որ հերթական անգամ կթեն հանրությանը։ Ի վերջո բոլոր համեմատականներով փաշինյանական իշխանությունը պարտվում է։
Երևանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո մինչ օրս իրական տրանսպորտային բարեփոխում չի իրականացվել, ընդամենը մի քանի հարյուր ավտոբուսներ են բերել, որոնք չեն կարողանում ապահովել ամբողջ մայրաքաղաքի բոլոր կարիքները, իսկ սոցիալական ցանցերում դժգոհություններ են, որ մարդիկ ժամերով կանգնած են մնում կանգառներում և չեն կարողանում նստել ավտոբուս, փոխարենն այնպիսի գներ էին ներկայացրել, որոնք առնվազն կրկնակի կամ եռակի գերազանցում են Վրաստանին, Չեխիային, եվրոպական այլ երկրների։
Այս անգամ հանրային բուռն դժգոհության հետևանքով հաջողվեց հետաձգել հարցի քննարկումը, սակայն չի բացառվում, որ իշխանությունը նոր չնչին փոփոխություններով առաջարկ ներկայացնի, դա էլ հանրությանը համոզելով, թե իբր մեծ լավություն է անում։
Անահիտ Մանուկյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան