Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Սկսվել է նույն սցենարի արդեն երրորդ կրկնությունը՝ Հայաստանի Հանրապետության տարբեր ռազմավարական տարածքներ հանձնելու նպատակով. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Երեկ ՀՀ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, փոխանցելով մեր ժողովրդին իր օտարերկրյա հովհանավորների հերթական ուղերձը, հայտարարեց, որ Ադրբեջանը նոր պատերազմ է սկսելու, թերևս նկատի ունենալով նաև, որ ինչպես և նախկինում, ինքն իրենից կախված ամեն հնարավորը կանի, որ մենք այն արագ պարտվենք, քանի որ այդպես է որոշվել որոշ աշխարհաքաղաքական կենտրոններում։

Եթե ոմանց թվում է, որ ես գույները խտացնում եմ, հիշեցնեմ 2020 թ․ սեպտեմբերի 28-ը, երբ այդ նույն անձը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ "ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու", հետո վստահ ձեռքով և հաշվարկված քայլերով տարավ երկիրը պարտության, դուրս եկավ եթեր և սկսեց հիստերիկ գոռգոռալ, որ "քաղաքացու հատուցման պահն է եկել", պարտության ամբողջ մեղքը փորձելով բարդել նախորդ իշխանությունների վրա։ Ով էլ դեռ մինչև հիմա չի հավատում կազմակերպված պարտության վարկածին, հիշեցնեմ, որ ներկայումս Քննչական կոմիտեի վարույթում է գտնվում Շուշին թշնամուն հանձնելու գործը, որով այժմ որպես հիմնական մեղադրյալ է անցնում ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, թեև ակնհայտ է, որ այս դավադիր գործողության թելերը այլ տեղեր են տանում, և վաղ թե ուշ ևս կբացահայտվեն։

Նույն սցենարով տեղի ունեցավ Արցախի վերջնական հանձնումը 2023 թ․ սեպտեմբերին։ Մի քանի ամիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը լուրջ դեմքով հայտարարում էր, որ Ադրբեջանը Արցախում էթնիկ զտումներ է պատրաստում, որևէ անգամ չասելով սակայն՝ իսկ ինչ է պատրաստում Հայաստանի կառավարությունը դրանք կանխելու համար։ Փոխարենը՝ անհեթեթ ու անհասցե դիմումներ "միջազգային հանրությանը", ուշադրությունը շեղող տարբեր գործողություններ, ու քար անտարբերություն՝ երբ Ադրբեջանը վերջապես համոզվելով, որ Հայաստանից որևէ իրական դիմադրություն չի լինելու, գնաց հարձակման և կոտրեց Արցախի հերոսական, բայց բացարձակ մեկուսացված պաշտպանների դիմադրությունը։ Զարմանալիորեն, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կարողացավ կրկին չոր դուրս գալ ջրից, այս անգամ էլ մեղքը բարդելով ՌԴ խաղաղապահների և Արցախի իշխանությունների վրա, թեև ակնհայտ էր, որ Արցախի հանձնումը հենց ինքն էր իրականացրել՝ դեռ 2022 թ․ հոկտեմբերին Պրահայում ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Հիմա սկսվել է նույն սցենարի արդեն երրորդ կրկնությունը՝ արդեն Հայաստանի Հանրապետության տարբեր ռազմավարական տարածքներ հանձնելու նպատակով, ընդ որում գերխնդիրը այդ տարածքները հանձնելն է՝ միաժամանակ իշխանությունը պահպանելով։ Դրա համար սակայն պետք է գտնվեն նոր մեղավորներ, և նոր "ճշմարտանման" ստեր՝ հասարակությունը մանիպուլացնելու համար։ Քանի որ նախկինները արդեն վաղուց ոչ մի բանի չեն խառնվում, ՌԴ խաղաղապահ առաքելությունը Սյունիքի տարածքում որևէ անմիջական պատասխանատվություն չի կրում, Արցախի իշխանությունները փաստացի կազմալուծված են, ապա մեղավորներին պետք է փնտրել արդեն սեփական շրջապատում։ Դրանով է թերևս բացատրվում Երկրապահ կամավորների նկատմամբ վերջին մեղադրանքները, թե նրանք էսկալացիա են սադրել Ներքին Հանդում, դրանով է նաև բացատրվում Էկոնոմիկայի նախարարության շուրջ կոռուպցիոն սկանդալը, և գործող վարչախմբի պահեստարանում մի քանի այդպիսի գործողություն է դեռ ենթադրաբար կա պահված։

Նախորդ երկու անգամները, երբ այս վարչախումբը իրականացնում էր Արցախի հանձման գործողությունները, Հայաստանի հասարակությունը և ընդդիմադիր ուժերը, լինելով էապես ավելի անփորձ և անկազմակերպ, չկարողացան արդյունավետ հակազդեցություն իրականացնել, և ամեն անգամ հայտնվեցին ուշացած արձագանքողի դերում (խոսքն այստեղ նաև ինձ է վերաբերվում)։ Արդյունքում թշնամու ծրագրերը, թեև հողի վրա հանդիպեցին հայ մարդկանց զինված դիմադրությանը, ի վերջո իրականություն դարձան։ Այս անգամ այդ ծրագրերը պետք է կանխել, և դրա միջոցը գործող վարչախմբին իշխանությունից հեռացնելն է, որպես պատերազմների և պարտությունների հիմնական պատասխանատուի։ Այն պետք է հստակ հասկանա, որ ևս մեկ անգամ հայկական տարածքների հանձնում իրականացնել, բայց դրանից հետո իշխանությանը կառչել մնալ այլևս չի ստացվելու, և ստիպված լինի իր օտարերկրյա հովհանավորների հետ այլ սցենարներ բանակցել, որոնք թույլ չեն տա ադրբեջանական ագրեսիայի անարգել շարունակումը Հայաստանի նկատմամբ։

Դրա հնարավորությունները ուրվագծվում են, այս օրերին Հայաստանի գործող իշխանությունը տարբեր շահագրգիռ արտաքին ուժային կենտրոններից համապատասխան ուղերձներ է ստանում, և նման կոշտ ուղերձ նա պետք է ստանա նաև սեփական հասարակությունից։ Մինչ այդ, գիտակցելով նաև, որ ամեն ինչ չի կախված մեր բարի կամքից, յուրաքանչյուրս պետք է պատրաստվենք հնարավոր նոր ռազմական ագրեսիային, այն հաշվարկով, որ դրա դեպքում սահմանի վրա թշնամուն առավելագույն կորուստներ հասցնենք, իսկ երկրի ներսում էլ ի վերջո ազատվենք նրա կամակատարներից։