Քերոբյանը՝ դաս բոլոր ՔՊ-ականների համար
Հայաստանի էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի հետ կատարվողը պետք է դաս լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր ներկայացուցիչների, Հայաստանի բոլոր պետական պաշտոնյաների համար, որոնց թվում է, թե կարող են Փաշինյանին քծնելով շարունակել պաշտոնավարել։
Ընդամենը նախօրեին պաշտոնից ազատված Քերոբյանին երեկ կանչել են քննչական կոմիտե, մի քանի ժամ շարունակ հարցաքննել, ապա և մեղադրանք առաջադրել։ Փաստաբան Տիգրան Եգորյանն էլ հայտարարել է, թե Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ամենայն հավանականությամբ միջնորդությունը կբավարարվի և շուրջ երեք տարուց ավելի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրած Քերոբյանը կհայտնվի ճաղերի ետևում։ Մինչդեռ ժամանակին հաջողակ գործարար էր և կյանքում շատ ավելիին էր հասել, քան նույնիսկ Փաշինյանը և նրա ցանկացած թիմակից։
Ընդհանրապես, Քերոբյանը հրաշալի օրինակ է, թե ինչպես է Փաշինյանը վարվում սեփական թիմակիցների նկատմամբ՝ չխնայելով ոչ-ոքի։ Նույն այս գործի շրջանակներում, հիշեցնենք, կալանավորել էին Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը, որին մի քանի օր ճաղերի ետևում պահելուց հետո ազատ արձակեցին՝ նախապես ցուցմունքներ կորզելով հայտնի մի գործարարի դեմ։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ Քերոբյանի և այս գործով մյուսների դեմ իրականացվող արշավը մտահոգել է նույնիսկ իշխող կուսակցության ներկայացուցիչներին, որոնք արդեն սկսում են հասկանալ իրենց գլխի գալիքը։
Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանությունը երկարաձգելու, մեկ օր ավելի կառավարելու համար կարող է փուռը տալ յուրաքանչյուր թիմակցի՝ առանց բացառության։
Ժաննա Մուրադյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան