Եթե չեք կարող օգնել, գոնե մի խանգարեք. Կարեն Մալխասյան
Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Եթե չեք կարող օգնել, գոնե մի խանգարեք
1922թ. Ալեքպոլի առևտրական ուսումնարանի հենքի վրա ստեղծվում է ինդուստրիալ տեխնիկում, որը ունեցել է երեք բաժին՝ գյուղատնտեսական, էլեկտրատեխնիկական և շինարարական: 1924թ. ինդուստրիալ տեխնիկումի գյուղատնտեսական բաժնի վրա հիմնադրվում է Լենինականի դաշտավարական տեխնիկումը, որը 1970թ. վերանվանվել է Հացիկի սովխոզ-տեխնիկում, 1989թ.` Հացիկի խորհրդային տնտեսության տեխնիկում, 1992թ.` Հացիկի պետական տնտեսության տեխնիկում, 1996թ.` Ախուրյանի պետական գյուղատնտեսական տեխնիկում, 2000թ.` Շիրակի ակ. Մ.Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ: 2012թ. այն, որպես մասնաճյուղ, ընդգրկվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կազմում:
Hraparak.am-ի հրապրակման համաձայն՝ Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը համալսարանի հոգաբարձուների խորհրդին առաջարկել է փակել Շիրակի ակադեմիկոս Մ Թումանյանի անվան 102-ամյա գյուղատնտեսական քոլեջը: Հոգաբարձուների խորհուրդը այսօր կամ վաղը նիստ է անելու, նիստի օրակարգում քոլեջի փակման հարցն է։
Զաքոյանի հիմնավորմամբ՝ քոլեջը չի կարողանում ապահովել ինքնաֆինասավորում, և համալսարանը 2023թ. քոլեջին աջակցել է 17 միլիոն դրամով, ուստի առաջարկում է խորհրդին՝ դիմել ԿԳՄՍ նախարարությանը, հնարավորինս շտապ քոլեջի ծանր բեռից համալսարանին ազատելու միջնորդությամբ: Իսկ թե ինչպես է լինելու քոլեջի դասախոսների, աշխատակիցների և շուրջ 150 ուսանողների ապագան, համալսարանի ղեկավարությանը չի հետաքրքրում:
Որն է իմ դիրքորոշումն այս հարցում. կրթությունը ծանր բեռ համարող կրթական ոլորտի պատասխանատուներ, հեռու մնացեք 102 -ամյա ուսումնական հաստատությունից։ Եթե չեք կարող օգնել, գոնե մի խանգարեք։
Հ.Գ
Ուսանողությունը յուրաքանչյուր պետության զարգացման ամենամեծ և կարևոր երաշխիքն է։
Հ.Գ 2
Այս գիտակցությամբ մեկ տարի առաջ հյուրընկալել էի Հայաստանի ագրարային համալսարանի Շիրակի գյուղատնտեսական քոլեջի մի խումբ ուսանողների։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել