Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Տեսանյութեր

Ի՞նչ գիրք նվիրել Գրքի տոնին․ խորհուրդներ Իդրամից և IDBank-ից

Տարվա ամենագրքառատ տոնն արդեն մոտ է․ այս օրերին քաղաքում ամենաշատ գնվող ու նվիրվող իրը գիրքն
է հաստատ, չնայած գիրքն «իր» կոչելը, իհարկե, մեղք է։ Գրախանութների հատուկ առաջարկները գերազանցում են ամանորյա ակցիաները, գրքի հերթերն էլ հիշեցնում են հին ու բարի օրերը, երբ մարդիկ գիրք գնելու համար հերթ էին կանգնում։

Այս տոնն ամենահարմար պահն է, երբ սիրելի մարդկանց կարելի է նվիրել այն գրքերը, որոնք երկար
ժամանակ է՝ ուզում էին կարդալ։ Մենք էլ ենք այդպես վարվել․ Իդրամը փոքրիկ անակնկալ էր կազմակերպել ՀՀ ՊՆ N զորամասի համար ու նրանց գրադարանին նվիրել 100 գիրք՝ առաջնորդության, ղեկավարման հմտությունների և շատ այլ օգտակար թեմաներով։ Միջոցառման մասին հոլովակը թողնում ենք այստեղ ու անցնում մեր խորհուրդներին, թե ինչ գիրք կարելի է նվիրել տոնի առթիվ։

Էսթես Կլարիսսա - «Գայլերի հետ վազող կանայք․ Կնոջ արքետիպն առասպելներում ու լեգենդներում»․
Յուրաքանչյուր կնոջ մեջ ապրում է հզոր ուժ, որը լցված է բնազդներով, ստեղծագործությամբ և մեծ գիտելիքներով: Գիրքը պատմում է կանանց բնազդային էության մասին և կարող է լուրջ բացահայտումների աղբյուր դառնալ ձեզ համար։

Մարի Կոնդո - «Կախարդական մաքրում․ Ձեր տունն ու կյանքը կարգի բերելու ճապոնական արվեստը»․ առաջին հայացքից պարզ կենցաղային երեւույթների մասին այս գրքում շատ բանալիներ կան թաքնված, որոնք տանում են դեպի իսկական մարդկային երջանկություն։ Գիրքը կօգնի ցանկացածին ապրել ազատ, պարզ ու երջանիկ կյանք՝ առանց ավելորդ իրերի ու մտքերի։

Ջոն Ստրելեքի - «Սրճարան աշխարհի եզրին»․ ո՞վ եմ ես, ո՞ւր եմ գնում, երջանի՞կ եմ արդյոք․ այս հարցերի պատասխանները կյանքի տարբեր շրջաններում շատերս ենք փնտրում։ Հեշտ ու արագ ընթերցվող այս գիրքը կօգնի ամբողջությամբ վերաիմաստավորել՝ կյանքում ինչն է իսկապես արժեքավոր ու կարեւոր, ազատվել վախերից ու կասկածներից եւ բացել սիրտը երջանկության համար։

Ֆրանսիսկ Միրալլես եւ Հեկտոր Գարսիա - «Իկիգայ․ Երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը»․ Ճապոնացիները կարծում են, որ յուրաքանչյուր մարդ ունի իկիգայ՝ ամեն առավոտ անկողնուց դուրս գալու պատճառ: Ոգեշնչող եւ մխիթարող այս գիրքը տալիս է կյանքը փոխող գործիքներ՝ բացահայտելու Ձեր անձնական իկիգայը: Այն կօգնի գտնել Ձեր նպատակը, բարելավել ընկերական հարաբերությունները եւ վառ պահել կյանքի նկատմամբ կիրքը։

Իհարկե, պետք չէ մոռանալ նաեւ հայ գրականության մասին՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից։ Այստեղ արդեն չենք ուզում առանձնացնել ու խորհուրդ տալ միայն մեկը, որովհետեւ ուշադրության արժանի գրքերն իսկապես շատ են։ Այնպես որ՝ կարող եք պարզապես մտնել սիրելի գրախանութ, որտեղ կա Իդրամով QR-վճարման հնարավորություն, ընտրել ցանկալի գիրքը եւ վճարել ակնթարթորեն ու անհպում՝ ձեր կողմից կրճատելով գրքի հերթը։

«Եթե չեք պլանավորել ամսվա բյուջեն ու գիրք գնելու գումար չեք առանձնացրել, ապա կարող եք հույսը դնել հին ու բարի ընկերոջ՝ Rocket Line-ի վրա, ու որոշ ժամանակով հետաձգել վճարումը՝ բաց չթողնելով գիրք նվիրելու հնարավորությունը։ Ի դեպ, գրախանութներից շատերում Rocket Line-ը հասանելի է 0%-ով։

Ու էլ ի՞նչ տոն առանց անակնկալների։ Փետրվարի 18-ին, 19-ին ու 20-ին Libruum, Manmar, Book Nook, Gamma, Pen Shop խանութներում Idram Junior հավելվածով վճարում կատարելիս կարելի է ստանալ անակնկալ նվեր Ջունիորի կողմից. կարող եք գնել նվեր ու ստանալ նվեր նաեւ ձեզ համար»,- ասված է հաղորդագրությունում։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։