Ինչի՞ վրա է հույսը դրել Բաքուն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Sevastopol.su-ն «Ադրբեջան, Հայաստան և նոր պատերազմ. ինչի՞ վրա է հույսը դնում Բաքուն» վերնագրով հոդվածում գրում է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 13-ին ադրբեջանցի սահմանապահները «պատասխան վրեժխնդրության գործողություն» են իրականացրել՝ ոչնչացնելով Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքը։ Ադրբեջանի սպառնալիքն այսօրվա Հայաստանին օբյեկտիվ փաստ է: Ոչ վաղ անցյալում ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հայտարարություն էին տարածել, որ «... Երևանը խաղաղության մասին դեմագոգիայի հետևում թաքցնում է պատերազմի իր նախապատրաստությունը»։
Այդ հայտարարության հեղինակը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնք է, որն, ըստ էության, գաղափարապես ձևակերպում է Հայաստանի ամբողջական անեքսիան։ Եվ թվում է, թե նման տարբեր բավականին պղտոր ջրերով կազմակերպությունների հայտարարությունները, որոնք այնքան էլ մեծ դեր չունեն քաղաքականության մեջ, կարող են նույնիսկ զավեշտալի թվալ, բայց Հայաստանի համար իրականությունը հեռու է ծիծաղելի լինելուց։ Այդ կարգի հայտարարությունները հենց այնպես չեն առաջանում։ Դրանք բացահայտ ասում են, որ Ադրբեջանն իսկապես զբաղված է ագրեսիայի նախապատրաստմամբ։ Եվ դա հաճախ է լինում ժամանակակից աշխարհում:
Ամեն ինչ տեղի է ունենում մեկ ստանդարտ սցենարով. սկզբում մեղադրանքներ են հնչում, որ մյուս կողմը զբաղվում է զենքի մատակարարմամբ, հետո մեղադրանքներ են հնչում, որ նա պատրաստվում է ագրեսիվ գործողությունների, հետո սկսվում է դիրքերի գնդակոծումը, հետո նման հրետակոծությունները դառնում են սովորական, իսկ հետո ստեղծված իրավիճակը վերաճում է լիարժեք պատերազմական սրացման, որին այս դեպքում անխուսափելիորեն հաջորդելու է Փաշինյանի և նրա ռեժիմի կապիտուլ յացիան։ Բուն Հայաստանում դա արդեն շատերն են հասկանում։ Բայց նրանք ոչինչ չեն կարող անել, երկիրը գտնվում է Սորոսի կառույցների ձեռքում: Հայ փորձագետների մի շարք կանխատեսումների համաձայն, ամեն ինչ նույնիսկ ավելի վատ է, քան կարող է թվալ, նոր պատերազմ կարող է տեղի ունենալ առաջիկա երեք-չորս ամսվա ընթացքում: Այդ ժամանակահատվածը բավական է, որպեսզի Ադրբեջանը պատրաստվի թե՛ տեղեկատվական, թե՛ ռազմական սրացումների։
Գումարած՝ եղանակային գործոնը. ուշ գարնանը պատերազմի սկիզբը պարզապես իդեալական կդարձնի ռազմական խմբերի տեղակայման և հետագա առաջխաղացման առումով: Ընդ որում, պաշտոնական Երևանն ինքը ոչ մի կերպ չի արձագանքում տեղի ունեցողին։ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ «հավերժական խաղաղության» մասին, զբաղված է ավելի ու ավելի շատ տարածքների լուռ հանձնմամբ և նոր ոգևորությամբ մեղադրում է Ռուսաստանին այն ամենի համար, ինչ կատարում է ինքը։ Իսկ հայ հասարակությունը դեռևս խորաթափանցության նշաններ ցույց չի տալիս։ Սկզբունքորեն, հայերը դեռ ժամանակ ունեն։ Օրինակ՝ եթե հենց հիմա ձերբազատվեն Փաշինյանի ռեժիմից, ամենայն հավանականությամբ, կկարողանան փրկել և՛ Սյունիքը, և՛ Ջերմուկը։ Թեև Արցախը անհնար կլինի վերադարձնել, դրա համար Փաշինյանին պետք էր «երեկ» հեռացնել, կամ նույնիսկ ավելի վաղ։ Բայց եթե հայերը վաղը դա չանեն, ամեն ինչ կկորցնեն։ Ադրբեջանը, դատելով տեղի ունեցողից, լրջորեն հույսը դնում է հենց դրա վրա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ