Վարչախումբը լայնածավալ պաշտոնանկությունների է պատրաստվում
Փաշինյանական վարչախումբն առաջիկա օրերին հերթական խոշոր վերադասավորումներն է իրականացնելու, ինչպես քաղաքական իշխանության, այնպես էլ ռազմական ղեկավարության շրջանում։ Գլխավոր շտաբում իրականացված փոփոխությունները, ինչպես նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ազատումն ընդամենը նախերգանքն են։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցամամբ՝ Փաշինյանն առաջիկայում մտադիր է ամբողջությամբ ավարտին հասցնել բանակում ռուսական հետագծով և ռուսական կրթությամբ բարձրագույն զինվորականների հեռացումը և նրանց փոխարեն ՆԱՏՕ-ի կուրսեր անցած և արևմտյան կրթություն ստացած զինվորականների նշանակումը, ընդ որում մի շարք դեպքերում նույնիսկ հետ են կանչում թոշակի անցած զինվորականներին, նրանց առաջարկում բարձր պաշտոններ գլխավոր շտաբում և բանակային զորամիավորումներում։ Ինչ վերաբերում է քաղաքական իշխանությանը, այստեղ ևս իրավիճակը չափազանց թեժ է։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն առնվազն մի քանի նախարարների և մարզպետների մտադիր է հեռացնել իրենց աշխատանքից։ Փաշինյանի թիրախում նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է։ Բոլոր այդ անձանց գործող վարչախմբի պարագլուխը կասկածում է իր նկատմամբ հնարավոր դավադրության մեջ։ Հատկապես աշխարհաքաղաքական իրավիճակի սրման և Ռուսաստանից հնչող կոշտ զգուշացումների ֆոնին՝ Փաշինյանը մտածում է, որ հնարավոր է իր դեմ հեղաշրջում են նախապատրաստում, որին կարող են մասնակից լինել ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ մի շարք ուժային կառույցներ։
Առաջիակայում Նիկոլ Փաշինյանը նաև մտադիր է վերականգնել առաջին փոխվարչապետի պաշտոնը և այդ պաշտոնին նշանակել համոզված արևմտամետի, Միացյալ Նահանգների և Եվրամիության երկրների հետ աշխատելու ոչ միայն ֆինանսական, այլ նաև քաղաքական հարցեր քննարկելու նպատակով։ Առայժմ շրջանառվում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի թեկնածությունը։
Անահիտ Գաբրիելյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան