Նիկոլը ունի նոր ծրագիր, ըստ որի առաջիկայում պլանավորված պատերազմի միջոցով, հայությանը նոր կորուստների ու ողբերգության առջև է կանգնեցնելու․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«...Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակալ եմ, ով երազումա, որ էլ ինչ հող տա որևէ մեկին...»։
Այս խոստովանության հեղինակը Նիկոլն է: Բայց սրանք զղջումի խոսքեր չեն: Ոչ էլ իր վարած քաղաքականության հանդեպ հայության «անշնորհակալ» վերաբերմունքի դեմ բողոքի խոսքեր են: Այդ խոսքերում նույնիսկ սեփական քաղաքականության կործանարար հետևանքների համար զղջման նշույլ չկա:
Նիկոլի այս մտքերը հետևյալի մասին էին. ունի նոր ծրագիր (կամ ստացել է), ըստ որի առաջիկայում պլանավորված պատերազմի միջոցով, հայությանը նոր կորուստների ու ողբերգության առջև է կանգնեցնելու: Աշխարհագրությունը` Սյունիք, սուբյեկտը` միջանցք, գլխավոր նպատակը` ռուս-իրանական շահերի դեմ ռեգիոնալ իրավիճակի փոփոխություն: Վճարման եղանակը` Հայաստանի շահեր և պետականության գոյության նպատակահարմարություն:
Հետո վերջին պահին, իբրև թե ինչ-որ բան (առայժմ պարզ չէ, թե ինչ) «փրկելու» համար, գաղտնի կստորագրի հաջորդ կապիտուլյացիոն փաթեթը և...
Որքան էլ մեր ժողովրդի մի ստվար հատված նրան անվանի, դավաճան, գործակալ, հողատու, և այլն, միևնույն է նա այլ տարբերակ, քան կատարել թելադրվող պահաջները` չունի: Այնպես ինչպես «միջազգային հանրությունն» իրենից պահանջում էր իջեցնել Արցախի հարցում նշաձողը: Սակայն արդյունքում Նիկոլը հանձնեց ամբողջ նշաձողը` Արցախի հետ միասին:
Մի փոքր գիտակից և պետություն սիրող մարդը, իր հանցավոր քաղաքականությունն արդարացնելու փոխարեն` հանուն Հայաստանի և Արցախի վաղուց հրաժարական տված կլիներ: Նա հրաժարական չի տվել և չի տալիս, որովհետև առջևում դեռ ծանր հարվածներ կան Հայաստանին հասցնելու` շարունակելով սկսած գործը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան