Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Գործող իշխանությունները չափազանց վտանգավոր խաղ են խաղում. Արշակ Կարապետյան

Մյունխենում կայացել է անվտանգության ամենամյա հոբելյանական համաժողովը, որին մասնակցել են թե՛ Նիկոլ Փաշինյանը, և թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կողմերը հանդիպել են բազմաթիվ պաշտոնյաների, տարբեր կազմակերպությունների ղեկավարների հետ, կայացել է նաև Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլավ Շոլցի մասնակցությամբ և միջնորդությամբ։ Առանձին հանդիպումներ ունեցել են ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ։ Փաստացի մինչ փաշինյանական իշխանությունը փորձում է ներկայացնել, որ հանդիպումները չափազանց դրական ընթացք են ունեցել հայկական կողմի համար և պահպանվել են Հայաստանի շահերը, ակնհայտորեն նույն Արևմուտքը՝ դեպի ուր վերջին շրջանում ձգտում է Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը և որտեղից անվտանգություն որոնում, հերթական քարտ բլանշն է տվել Իլհամ Ալիևին, մասնավորապես, Բլինքեն-Ալիև հանդիպմանն Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները պետք է զարգանան ինքնին՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների նորմալացման պրոցեսից դուրս, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի նախագահը նույնիսկ Մյունխենում է պնդել հայ-ադրբեջանական բանակցություններին միջնորդ կողմերի ներգրավվածությունը բացառելու իր ծրագիրը։ Գերմանիայի կանցլերի հետ հանդիպանն էլ ընդամենը քննարկել են կայուն խաղաղության հասնելու ուղիները, պայմանավորվել արտգործնախարարների հանդիպում կազմակերպել։

Թե՛ Փաշինյանը, և թե՛ Ալիևը հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահի, ԱՄՆ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի, Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պշտոնյաների հետ։ Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո, երբ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հայտարարել էր, թե չի ընդունում Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքները։ Մինչ եվրոպական կառույցները նման հայտարարություններ են տարածում, իրականում եվրոպական և իրականում արևմտյան առաջնորդները չափազանց բայրացակամ են հանդիպում Իլհամի հետ՝ որևէ կերպ իրենց դժգոհությունը ցույց չեն տալիս։ Հերթական անգամ այս հանգամանքը վկայում է, որ Հայաստանը սխալ խաղադրույք է արել Արևմուտքի վրա՝ փորձելով իր անվտանգությունը որոնել Արևմուտքում՝ չգիտակցելով, որ այդ երկրները սեփական շահերն ունեն և այդ շահերն առաջ են մղելու ամենևին չմտահոգվելով Հայաստանի Հանրապետության շահերի մասին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը բազմիցս նախազգուշացրել է գործող իշխանություններին՝ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու վտանգների մասին, նշել, որ Եվրոպան և ԱՄՆ-ն սեփական շահերն են հետապնդում, մինչդեռ Հայաստանի գործող իշխանություններին վերաբերվում են որպես հեռակառավարման վահանակի վրա դրված խամաճիկների։ Ըստ Կարապետյանի գործող իշխանությունները չափազանց վտանգավոր խաղ են խաղում։ Առանց միջնորդ ոչ ոք խաղաղության պայմանագիր չի ստորագրում։ Արշակ Կարապետյանը գտնում է, որ Հայաստանը պետք է վերջապես հասկանա ովքեր են իր բարեկամները, Ռուսաստանը մեր դարավոր բարեկամն է և անվտանգության երաշխավորը, որի հետ մենք պետք է կարգավորենք հարաբերությունները։ Իսկ մեր պետության գործող իշխանություններն Արևմուտքի երկրներում զրուցակից են փնտրում։

Ի վերջո մեկ անգամ Հայաստանի Հանրապետության շահերը որպես մանրադրամ ծառայել են նույն այդ Արևմուտքի և գերտերությունների համար և գործող իշխանություններն այդ փաստը հասկանալու փոխարեն կրկին շարունակում են իրենց քաղաքականությունը՝ նորանոր արհավիրքներ բերելով հայ ժողովրդին։