ՔՊ-ում լուրջ խմորումներ են սպասվում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջիկայում լուրջ խմորումներ են սպասվում։ Փաշինյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, զգուշացրել է կուսակիցներին, որ պատրաստվում է լայնածավալ հակառուսական քաղաքականություն վարել և այդ նպատակով ցանկանում է ստանալ խմբակցության բոլոր անդամների աջակցությունը, իսկ որևէ անհուսալի և կասկածելի մեկին հայտնաբերելու դեպքում նրա նկատմամբ անպայման քրեական գործեր են հարուցվելու և մեկուսացնելու են քաղաքականությունից։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ անձամբ Ազգային ժողովի երկու փոխնախագահները՝ խմբակցության քարտուղարի և ղեկավարի հետ միասին, առանձին զրույցներ են ունենում պատգամավորների հետ։ Ճշտում են վերջիններիս տրամադրվածությունը, քաղաքական հիմնական ուղղվածությունը, Ռուսաստանի և ռուսական ազդեցության տակ գտնվող անձանց հետ շփումներն ու կապերրը և հուսալիների և անհուսալիների ցանկ են կազմում, ընդ որում բացառությամբ մեկ-երկու հոգուց մնացած մասի վերաբերյալ Փաշինյանն արդեն բավական դրական տպավորություններ ունի և վստահ է, որ ֆորս մաժորային իրավիճակում այդ անձինք իրեն չեն գցելու։
Մի քանի պատգամավորներ էլ հավաստիացրել են, թե անսահման և անվերապահ նվիրված են Նիկոլ Փաշինյանին և որևէ կերպ կենտրոնախույզ ձգտումներով հանդես չեն գա, սակայն ՔՊ մեր աղբյուրը հայտնեց, որ այդ մարդկանց հավաստիացումներն այնքան էլ հավատարժան չեն, ավելին, Ալեն Սիմոնյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները հենց այս հանգամանքով էլ պայմանավորված են։ Փաշինյանը կասկածներ ունի, որ Ալեն Սիմոնյանը պատգամավորների մեջ մի քանի կողմնակիցներ է իր կողմը ներգրավվել և փորձել է սեպարատ մտնել Մոսկվայի հետ, և այժմ փորձում է ամբողջությամբ զրկել նրանց ազդեցության լծակներից և հեռացնել՝ փոխարենը բերելով նոր պատգամավորների խորհրդարան, որպեսզի իր խմբակցության ամբողջականությունը չխաթարվի։
Աննա Բարսեղյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան