Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ժողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

2023-ին ՀՀ-ում կապույտ հազի դեպքերի աճ է նկատվել․ գերակշիռ մասը՝ միչև 18 տարեկանների մոտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2023 թվականին՝ Հայաստանում, կապույտ հազի դեպքերի աճ է նկատվել․ գրանցվել է 56 դեպք, որից 55-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների մոտ, մասնավորապես՝ 44-ը՝ 0-2, իսկ 5-ը՝ 3-6 տարիքային խմբում։

Այս մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

 

«Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտորնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք երկրներ հաղորդել են կապույտ հազի կամ ինչպես նրան այլ կերպ անվանում են «100 օրյա հազի» դեպքերի թվի անսովոր աճի մասին՝ 2022 թվականին գրանցված դեպքերի համեմատ:

Այսպես, օրինակ Իսպանիան հաղորդել է 1578 դեպքի մասին՝ մինչև 2023թ.-ի նոյեմբերի 19-ը ունեցած տվյալների համաձայն, որն ավելի քան 7 անգամ բարձր է 2022թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 204 դեպքի համեմատ:

2023 թվականի հուլիսի 5-ին Դանիայի հանրային առողջապահական մարմինները հաղորդագրություն են հրապարակել կապույտ հազի դեպքերի աճի մասին։ 2023թ.-ին Դանիայում, հոկտեմբերի դրությամբ, գրանցվել է 3169 դեպք, որից մեկը մահվան ելքով։ 2023 թվականին Դանիայում կապույտ հազից առավել տուժած տարիքային խմբերը 5-14 և 15-24 տարեկաններն են: 2023թ.-ի սեպտեմբերին Բելգիայի կողմից կատարված ռիսկի գնահատման համաձայն, մինչև 2023 թվականի օգոստոսը գրանցվել է կապույտ հազի 1185 դեպք: Դեպքերի մեծ մասը գրանցվել է 5-9 և 10-14 տարիքային խմբերում: Հիվանդացության աճի մասին տեղեկացրել են նաև Չեխիան (127 դեպք), Նորվեգիան (500 դեպք), Շվեդիան (91 դեպք, որից 4-ը մինչև 1 տարեկան երեխաների մոտ), Խորվատիան (2250 դեպք, հիմնականում 10-14 տարիքային խմբում):

482.jpg (45 KB)

Հարկ է նշել, որ դեպքերի նման աճը բավականին բարձր է թվում, որովհետև այն դիտարկվում է հետկովիդյան ժամանակահատվածում, հաջորդելով համավարակի ընթացքում գրանցված դեպքերի ոչ այնքան մեծ թվերին: Եթե համեմատենք նախակովիդյան ժամանակահատվածի հետ, մասնավորապես՝ 2015-2019թթ.-ին գրանցված դեպքերի հետ, ապա այս աճը այդքան ահռելի չի լինի: Օրինակ՝ միայն 2015թ.-ին ամբողջ աշխարհում կապույտ հազով հիվանդացել է 16.3 միլիոն մարդ, այդ թվում՝ 58.700-ը մահվան ելքով:

Մասնագետները 2023 և 2024թ.-ի առաջին շաբաթներում գրանցված հիվանդության դեպքերի թվի ավելացման հիմնական պատճառ են համարում կապույտ հազի դեմ օրացուցային պատվաստումների բացթողումը կամ թերի կատարումը:

Այսպես, 2022թ.-ին 14.3 միլիոն նորածին չի ստացել դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի պատվաստանյութի առաջին դեղաչափը, իմունիզացիայի և այլ առողջապահական ծառայությունների հասանելիության բացակայության պատճառով, ևս 6.2 միլիոն երեխա մասնակիորեն է պատվաստվել:

2024թ.-ի փետրվարին բրիտանական մի շարք պարբերականներում հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին հինգ շաբաթների ընթացքում կապույտ հազի 412 դեպք է գրանցվել Մեծ Բրիտանիայում, որն էապես տարբերվում է նախորդ տարիներին գրանցված դեպքերի թվից: Դեպքերի ամենաբարձր թիվը տարեսկզբի առաջին 5 շաբաթում Բրիտանիայում գրանցվել է 2020թ.-ին՝ 431 դեպք, 2021թ.-ի առաջին հինգ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 13 դեպք, 2022թ.-ին՝ 55, իսկ 2023թ.-ին՝ 59։

Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայում սկսել են ակտիվորեն հետևել հատկապես հղիներին պատվաստումներում ընդգրկելու քաղաքականությանը, որն, ըստ մասնագետների, հնարավորություն կտա նորածիններին մորից ստացած հակամարմինների շնորհիվ կյանքի առաջին ամիսներին խուսափել հիվանդությունից՝ մինչև պլանային տարիքային պատվաստումը:

Հիշեցնենք, որ կապույտ հազը վարակիչ մանրէային հիվանդություն է, որն առաջանում է Bordetella pertussis բակտերիայից: Այն փոխանցվում է օդակաթիլային մեխանիզմով՝ հազի և փռշտալու ժամանակ: Բնութագրվում է շնչուղիների բորբոքումով և սպազմատիկ հազի նոպաներով: Սկզբնական շրջանում ախտանշանները նման են հարբուխի՝ քթահոսություն, ջերմություն և հազ։ Հիվանդությունն ընթանում է երկարատև նոպայաձև հազով: Հազն ուղեկցվում է բնորոշ ձայնային երանգով և կարող է պահպանվել 10 և ավելի շաբաթ:

Երկարատև նոպայաձև հազի հետևանքով հիվանդները լինում են թույլ, առաջանում է սրտխառնոց, փսխում։

Հիվանդությունն առավել վտանգավոր է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ, և ըստ մասնագետների վերլուծությունների այս տարիքային խմբի երեխաներն ամենաշատն են հոսպիտալացման կարիք ունենում և նրանց մոտ ավելի աբրձր է բարդությունների հաճախականությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում տարեկան հարյուր հազարավոր երեխաներ են մահանում կապույտ հազից, որտեղ նորածիններին բաժին է հասնում գրանցված մահվան դեպքերի շուրջ 92%-ը։

Կապույտ հազի կանխարգելման լավագույն միջոցը շարունակում է մնալ պատվաստումը։ Կապույտ հազի դեմ պատվաստանյութը հասանելի է դեռևս 1950-ականներից: Հայաստանի Հանրապետությունում կապույտ հազի բաղադրիչով համակցված պատվաստումներ կատարվում են 6, 12, 18 շաբաթականում վեցավալենտ, 18 ամսական և 6 տարեկան երեխաների շրջանում՝ քառավալենտ, իսկ տասնվեց տարեկանում ԱԿԴՓ պատվաստանյութերով:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կապույտ հազի պարբերականությունը 3-5 տարի է: Հանրապետությունում վերջին պարբերական բարձրացումը գրանցվել է 2018 թվականին (160 դեպք): Այնուհետև՝ 2019, 2020, 2021 և 2022թթ.-ին համաճարակային իրավիճակը եղել է բարենպաստ. մասնավորապես՝ 2019թ.-ին գրանցվել է կապույտ հազի 46 դեպք, 2020թ.-ին 14 դեպք, 2021թ.-ին 6 և 2022թ.-ին՝ ընդամենը 2 դեպք (100.000 բնակչի հաշվով):

Հայաստանում դեպքերի աճ է նկատվել արդեն 2023թ.-ին և գրանցվել է 56 դեպք, որից 55-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների մոտ, մասնավորապես՝ 44-ը 0-2 տարիքային խմբում, իսկ 5-ը՝ 3-6 տարեկանների շրջանում համաձայն Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների: Կապույտ հազով հիվանդանում են նաև մեծահասակները, որոնց մոտ վարակը երբեմն չի ախտորոշվում, մինչդեռ նրանք վարակի աղբյուր են․ կապույտ հազով մեկ հիվանդը կարող է վարակել 12-18 առողջ մարդու։

Ըստ ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի 2023թ.-ի տարեգրքի տվյալների՝ Հայաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, վերջին տարիներին նկատվում է պատվաստումներում երեխաների ընդգրկվածության ցուցանիշի նվազում, որն արտացոլվում է աղյուսակ 1-ում: Բռնկումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է թիրախային ազգաբնակչության առնվազն 95% պատվաստումային ընդգրկվածություն։

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ կառավարելի վարակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին իրականացվող պատվաստումների շնորհիվ կարելի է կանխարգելել հիվանդությունները, դրանց բռնկումները և նրանցով պայմանավորված բարդությունները»: