Գումարային առումով կարող էին լինել 13-րդ տեղում. Բադալյանների 5 ընկերություն խոշոր հարկատուների ցանկում է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Անդրադառնալով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկին՝ նախորդիվ ներկայացրել ենք հիմնական առաջատարներին՝ թե՛ ընդհանրապես տնտեսության մեջ, թե՛ ըստ ոլորտների:
Սակայն կան բիզնեսներ, որոնք, այսպես ասած, «ցրված» են, այսինքն՝ մեկ հոլդինգի մեջ կան տարբեր ոլորտներով զբաղվող կազմակերպություններ, որոնք հարկատուների ցանկում տարաբևեռ հորիզոնականներ են զբաղեցնում, իսկ երբ տվյալ ընկերությունների կամ խմբի վճարած հարկերը դիտարկենք գումարային առումով, բավականին տպավորիչ թվեր են ստացվում:
Օրինակ՝ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2023 թվականին վճարել է 17,3 միլիարդ դրամ: Այսինքն, մեկ միավորով հանդես գալու դեպքում ընկերությունների խումբը 1000 խոշոր հարկատուների ցանկում կլիներ 13-րդ հորիզոնականում:
Իրականում, նրանց հիմնադրած բիզնեսները տարբեր ուղղություններ ունեն՝ խաղային բիզնես, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հեռուստատեսություն, բանկային և վճարային համակարգեր, գյուղատնտեսություն, հանրային սնունդ և նույնիսկ շինարարություն: Ավելին, պարզվում է, այդ բիզնեսներից հինգը 2023 թ. արդյունքներով ներկայացված են ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Երկրում գործող խոշորագույն՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՏՏ ընկերությունն զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը՝ վճարած ավելի քան 12 միլիարդ ՀՀ դրամով, «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ն՝ 93-րդ տեղում է, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ-ն՝ 648-րդ, «Բադալյան եղբայրներ» ՍՊԸ-ն՝ 873-րդ, իսկ «Յուքրաֆթ» ՍՊԸ-ն՝ 958-րդ տեղում:
Ի դեպ, բանկային ոլորտին անդրադառնալիս օրեր առաջ ուշադրություն էինք հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Ֆասթը» որպես բանկ է գրանցվել ընդամենը մոտ մեկ տարի առաջ, բայց այդ կարճ ժամանակամիջոցում հայտնվել է խոշոր հարկատուների լավագույն հարյուրյակում:
Առաջիկայում կանդրադառնանք նման այլ կազմակերպությունների ևս:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...