Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ. մաս 3. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ. մաս 3» վերտառությամբ հոդված է հրապարակել։

 
«Ռեսուրս չկա»
 
Այն, որ այս հանրային ռեսուրսի հաշվին ահռելի կապիտալի տեր դարձած շրջանակները «ռեսուրս չունեն» պայքարի համար, մենք արդեն անգիր գիտենք։

Այն, որ Արցախի շնորհիվ կապիտալի տեր դարձածները «ռեսուրս չունեն» սեփական հայրենիքի փրկության համար, դա արդեն նույնպես գիտենք։

Այն, որ հայկական խոշոր բիզնեսը մինչև վերջին պահը դուրս չի գալու իր կոմֆորտից, դա էլ գիտենք։

Ռուսահայ և արևմտահայ կապիտալը կսկսի աշխատել միայն այն ժամանակ, երբ նրան «կասեն». սա արդեն բոլորին պարզ է։ Ովքե՞ր են ասողները, և ինչո՞վ են առաջնորդվելու «ասելիս», սա էլ մի առանձին խնդիր է։
 
Պետք է ընդունել, որ սա այսօրվա խնդիր չէ. այսպես եղել է 100, 200, 300 տարի առաջ և գուցե ավելի վաղ։ Նախորդ դարերում էլ հայ մեծահարուստները չէին սիրում փող տալ ինքնապաշտպանական ջոկատների, զենք առնելու, պայքարի և համախմբման համար։ Իհարկե, կա կարևոր վերապահում. կամովին գուցե չէին տալիս, բայց պայքարը կար, և պայքարողները նրանցից այդ ռեսուրսը որևէ մեթոդով ստանում էին։

21-րդ դարում նույնպես կապիտալը և պետականության զգացումը մեծ մասամբ չեն համագործակցում։
 
«Պծիչկա դնել հայրենասերի»  սյունակում
 
Հայ կապիտալը կարող է փող չտալ հայրենիք պահելու համար, բայց հայրենիքը կորցնելու հետո կարող է հայրենակցական միություններ, սոցիալական ճաշարաններ, օտար վայրերում կիրակնօրյա դպրոցներ ֆինանսավորել, մշակույթի տներ սարքել և այդպիսով «պծիչկա դնել» հայրենասերի իր սյունակում։

Սա է մեր պետական մտածողության պատմական դեֆեկտը, որը ձգվում է դարերի խորքից։
Վստահ են շուտով կբացվեն նաև Արցախի հայրենակցական միություններ,գուցե անգամ մի քանի՝ իրար հետ մրցակցող-հակամարտող՝ Մարտունի, Ասկերան, Մարտակերտ, Ճարտար, Հադրութ և մեր շքեղ հայրենիքի շքեղ բնակավայրերի անուններով հայրենակցական ակումբներ և այլ հազար տեսակի գրող ու ցավ։ Ու մեծ քսակից մի փոքր գումար հատկացրած մեծահարուստները կհամարեն, որ հոգու պարտքը կատարեցին՝ ամեն ինչ հայրենիքի համար։
 
Այսօրվա Հայաստանում 100-ից ավել մարդ աճուրդային հայտ է ներկայացնում նախնական 50 հազար դոլարով «մաշնի համար» առնելու համար։ Մոտ 800 հոգի էլ՝ այլ գնային կատեգորիաներում։ Այսինքն, նման հիմար բաների համար միլիոնավոր դոլարների ազատ փող կա մի մեծ խումբ մարդկանց մոտ մի երկրում, որը գերիներ ունի Բաքվի բանտերում, որի մի մեծ հատված մի քանի ամիս առաջ ենք կորցրել, որտեղ վերջին կռվից ու պայթյունից 450 զոհ՝ հայր, եղբայր, երեխա կորցրած ընտանիքներ կան, որտեղ անտուն, անշոր հարյուր հազարներով երեխեք կան, որտեղ աղետի գոտում տնակներում ապրողներ կան, որտեղ նոր Եռաբլուր կա, որտեղ սահմանին հարցեր կան՝ հեշտ վառվող կացարաններ և թշնամու դեմ կանգնած թերզինված զինվոր ու սպա կա, բուժման փող չունեցողներ կան և այլն, և այդպես շարունակ։
 
Ռեսուրս պետք է, և ռեսուրս կա
 
Հանրային լուրջ, արդյունավետ պրոցեսներ գեներացնելու, շարժումներ սկսելու և հաջողության հասնելու համար ռեսուրս է պետք։ 

Մեր պայքարը հաճախ ստանում է գրոտեսկային երանգ, երբ երեխային մեծացնելու կոպեկներ չունեցողի կողքին իբր պայքարում են միլիոնների եկամուտներ ու ահռելի ֆինանսական ռեսուրսներ ունեցողները։ Սա իբր պայքար է, սա ուս-ուսի պայքար չէ, որովհետև հերթական միտինգից կամ շարժումից  հետո  մեկը մնում է իր սուր կենցաղային հոգսերի հետ, աշխատանք կորցնում կամ հայտնվում է բանտում՝ առանց փաստաբանի ու առանց ընտանիքի ապրուստի միջոցի, իսկ կողքին «պայքարող» ապահովները շարունակում են իրենց կյանքը՝ մի սեզոն Ֆրանսիայի հրապարակ, մի սեզոն՝, Լոս, Դուբայ, Եվրոպա և այլ ռեժիմով։ Սա պայքար չէ։ Ու իսկապես չի հասկացվում՝ ով է հայրենիքի համար պայքարում, ով՝ սեփական գույքի։

Ու թող ոչ ոք չասի, թե փոփոխությունների համար, այդ թվում՝ նոր իշխանության ձևավորման պրոցեսի համար ռեսուրսներ պետք չեն։ Վրաստանը իր ազգային փորձանք դարձած Սահակաշվիլուց ի վերջո ազատվեց Իվանիշվիլու շնորհիվ, որը թե´ մոդերատոր էր, թե´ խոշոր միջոցներ դրեց գործի համար։

Իհարկե, այսպես չի մնա։ Մի օր իշխանությունը փոխվելու է և անշուշտ ծագելու են հարցեր։ Նման մասշտաբի ազգային աղետներից հետո միշտ լինում է ազգային ռազբորկա, և ցանկացած հաջորդ իշխանություն գնալու է մեծ փողերի հետևից՝ քանդված երկիրը վերականգնելու, անհայր, անտուն մնացած տասնյակ հազարավոր ընտանիքներին օգնելու, սպային արժանապատիվ վարձահատույց լինելու, հերոսների ընտանիքներին արժանի կյանք ապահովելու և ի վերջո՝ սոցիալական արդարությունը ինչ-որ չափով վերականգնելու համար։