Հերթական դեղին քարտը Մոսկվայից
Ռուսաստանից հերթական դեղին քարտն է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Մյունխենում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը՝ ըստ որի Ուկրաինայի պատերազմի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Պեսկովը նշել է, թե՝ «Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են և դա գաղտնիք չէ, հետևաբար սա մեր հայ բարեկամների հայտնի դիրքորոշումն է, մենք համաձայն չենք նրանց հետ և համառորեն կշարունակենք բացատրել մեր իրավացիությունը։ Դիվանագիտական այս ձևակերպումների մեջ ամենավտանգավորը հենց «համառորեն» բառն է»։
Փաստացի, Պեսկովն ընդունելով կարևորագույն այս հարցում ունեցած տարաձայնությունները, ուղղակի սպառնալիք է հնչեցնում Հայաստանի գործող իշխանություններին։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը տևակա ժամանակ անցել է Ուկրաինային բացահայտ աջակցելուն։ Անցած տարվա սեպտեմբերին Աննա Հակոբյանի Կիև այցից և մարդասիրական օգնություն տանելուց հետո, Հայաստանն արդեն 6-7 անգամ մարդասիրական օգնություն է փոխանցել Ուկրաինային, ընդ որում, թեպետ Հայաստանի ուղարկած օգնությունը զգալիորեն զիջում է Ադրբեջանի տրամադրած օգնությանը, սակայն, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների վատթարացող իրավիճակը, ցանկացած նման դեպք շատ ծանր է ընդունվում ռուսական կողմի համար, ուստի և Ռուսաստանը մի քանի զգուշացումներից հետո արդեն անցել է բացահայտ դեղին քարտեր ցույց տալուն։ Թե քանի՞ դեղին քարտից հետո կորոշեն կարմիր քարտ ցույց տալ, պարզ չէ, բայց այն, որ Մոսկվայի համբերությունը սպառվում է, արդեն իսկ ակնհայտ է։
Անուշ Խաչիկյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան