Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Հայաստանն իր անվտանգությունը պետք է փնտրի ոչ Արևմուտքում․ Արշակ Կարապետյան

Տարածաշրջանում միջազգային իրավիճակը գնալով ավելի վատթարանում է, ընդհուպ մոտենալով թեժացման և ռազմական էսկալացիայի։ 

Հայաստանի շուրջ գրեթե բոլոր երկրներում խիստ լարվածություն է նկատվում։ Իրավիճակն այս պահին հատկապես թեժ է արաբաիսրայելյան հակամարտության գոտում, որտեղ Իսրայելը շարունակում է իր պատժիչ գործողությունները հարյուրհազարավոր պաղեստինցիների նկատմամբ, իսկ Արևմուտքը մի կողմից քննադատում է Իսրայելին, մյուս կողմից աջակցում այդ երկրի քաղաքականությանը։ Իրավիճակը թեժ է նաև Հարավային Կովկասում։

Ադրբեջանն ու Թուրքիան անթաքույց պատրաստվում են ռազմական էսկալացիայի Հայաստանի դեմ, ընդ որում նրանք շատ վաղուց կանեին իրենց ինտերվենցիան, եթե Ռուսաստանը մեղմորեն չկանխեր։

Այդուհանդերձ, Մյունխենի անվտանգության համաժողովում Իլհամ Ալիևի հանդիպումները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցը Թուրքիա վկայում են, որ նույնիսկ Արևմուտքը առանձնապես շահագրգռություն չունի, ընդհակառակը փորձելու են Հայաստանին մանրադրամ դարձնել իրենց շահերի համար, հակառուսական և Ռուսաստանին մեր տարածաշրջանից հանելու նպատակով, պատրաստ են գնալ ցանկացած էսկալացիայի։ Մյունխենի անվտանգության համաժողովն իսկապես ցույց տվեց աշխարհում անվտանգային լրջագույն խնդիրների մասին։ Ալիևը Մյունխենից անմիջապես մեկնել է Անկարա, հանդիպում ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Համատեղ ասուլիսից հետո, Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմը և 5 ամիս առաջ անցկացված «հակաահաբեկչական» գործողությունը վկայում են, որ ադրբեջանական բանակը լիովին համապատասխանում է թուրքական մոդելին։ Ադրբեջանի նախագահի այս և արած մյուս հայտարարություները, ինչպես նաև Էրդողանի խրոխտ կեցվածքը վկայում են, որ Թուրքիան կրկին ստանձնել է Ադրբեջանի «շեֆությունը» և պարտադրել ենթարկվել իր կամքին։ Ավելին Թուրքիայի նախագահը հստակ ակնարկել է, որ հենց ինքն է կազմակերպել և իրականացրել 44-օրյա պատերազմը և Հայաստանի ու Արցախի դեմ հետագա բոլոր գործողությունները։ Իսկ բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևն իր ելույթում ակնարկել է նաև պանթուրքիզմի գաղափարն իրագործելու նպատակների մասին։ 

Այդ ամենը Թուրքիան և Ադրբեջանը չեն  կարող իրականացնել, քանի որ տարածաշրջանում նրանց զսպում է Ռուսաստանի ներկայությունը։ Մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունները վարում են այնպիսի քաղաքականություն, որը նորանոր խնդիրներ ու արհավիրքներ է հարուցում Հայաստանի Հանրապետության համար։ Փորձելով հայտնվել Արևմուտքի թևի տակ՝ փաշինյանական իշխանությունն այդպես էլ չի կարողանում, կամ չի ցանկանում դասեր քաղել պատմությունից։ Գրեթե նույնական իրավիճակ է ստեղծվել ինչ 1915 թվականին ցեղասպանությունից առաջ։

Դեռևս 19-րդ դարավերջին Բեռլինի կոնգրեսում կաթողիկոս Խրիմյան Հայրիկը խոսում էր թղթե շերեփի մասին՝ նշելով, թե Արևմուտքը չի աջակցում հայ ժողովրդի արդար դատին։ Այսօր էլ համեմատականներ  տանելով կարելի է հստակ արձանագրել, որ մեր պետության վարած քաղաքականությունը առնվազն միամիտ և վտանգավոր է։ Միևնույն ժամանակ Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են նաև խնդիրներ հարուցել Իրանի հետ հարաբերություններում։ 

Օրեր առաջ Թեհրանում ընդունելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին հայտարարում էր, որ անվտանգություն ապահովելու նկատառումներով այլ երկրների մուտքը տարածաշրջան անընդունելի են համարում։ Նույնիսկ այս նախազգուշացումից հետո Փաշինյանը շարունակում է իր քաղաքականությունը։ Անգամ Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Իրանի հետ խորը պատմական հարաբերություններ կան, սակայն կան նաև խնդիրներ, Իրանը խանդով է վերաբերվում այլ երկրներում, հատկապես Արևմուտքում անվտանգություն փնտրելու Հայաստանի ջանքերին։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանն իր անվտանգությունը պետք է փնտրի ոչ թե Արևմուտքում, այլ հենց իր գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների սերտացման մեջ։ Կարապետյանը նաև ակնարկել էր, որ Հայաստանը պետք է դաշինք կնքի Մոսկվայի և Թեհրանի հետ, և միայն այդ կերպ է հնարավոր պաշտպանել Հայաստանի անվտանգությունը։ 

Ըստ երևույթին գործող իշխանությունները լսելով Կարապետյանին անում են լիովին հակառակը։