Երևանում 41-ամյա տղամարդը հարվածներ է հասցրել ավտոտեխսպասարկման աշխատակցին, հետո հրկիզել մեքենան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 15-ի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտ՝ ավտոտեխսպասարկման կետում, ավտոմեքենա է այրվում: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16։20-ի սահմաններում, Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Ալբերտ Զ․-ն վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածել է նշված ավտոտեխսպասարկման կետի աշխատակից, Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո հրկիզել է վերանորոգման նպատակով կայանված «Honda» մակնիշի ավտոմեքենան։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել