Մեծ Բրիտանիան հիմնավոր տեղավորվում է Հարավային Կովկասում
Մեծ Բրիտանիան հիմնավորապես տեղավորվում է Հարավային Կովկասում։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ BP-ի դուստր ձեռնարկությունը ՝«Lightsource»-ը, արևային էլեկտրաէներգիայի կայան է կառուցելու Ջաբրաիլում՝ Արաքս գետից հյուսիս-արևմուտք։ Սա Արցախից զավթած տարածքն է, որն ընկնում է Իրանի հետ Ադրբեջանի սահմանին։
Արևային էլեկտրակայանի համար 802 հեկտար տարածք են տրամադրել, և շինարարությունը սկսվելու է այս տարվա աշնանը։ Նախատեսվում է ավարտին հասցնել կառույցը մեկ տարվա ընթացքում և շահագործումը սկսել 2025 թվականի դեկտեմբերին։
Բրիտանիան, որը Հարավային Կովկասում շոշափելի առևտրային և քաղաքական շահեր ունի հատկապես նավթագազային ոլորտում, այժմ էլ փորձում է իր ձեռքում կենտրոնացնել արևային էներգիան։ Մի կողմից՝ հաստատվելով Ադրբեջանում և ներդրումներ անելով, մյուս կողմից Բրիտանիան նաև փորձում է քայլեր ձեռնարկել Հայաստանի ֆինանսական շուկան իր ձեռքը վերցնելու համար։ Այդ նպատակի իրականացման համար հայտարարվել է Հայաստանի բանկային համակարգի խոշորագույն բանկերից մեկի՝ «Ամերիայի» «Bank of Georgia»-ի կողմից գնման մասին։ Թեև բանկը կոչվում է Վրաստանի բանկ, սակայն այն Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերություն է, հիմնականում բրիտանական և ամերիկյան կապիտալով և ամբողջությամբ ենթարկվում է Լոնդոնի օֆիսին։
«Bank of Georgia» Վրաստանի առաջատար բանկն է, որը կարողանում է ազդել ֆինանսական շուկայի ամբողջ շարժի վրա։ Այժմ էլ Հայաստանում գնելով «Ամերիա» բանկը և ավելացնելով դրա պորտֆելը՝ բրիտանացիները վերահսկողություն են ունենալու նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի վրա։
Փաստացի օգտվելով Փաշինյանի և Ալիևի ագահությունից՝ Արևմուտքը նաև փորձում է ֆինանսական առումով դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից։
Անի Մանուկյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան