Նիկոլ Փաշինյանը մեկնել է Փարիզ՝ լեգիտիմացնելու ադրբեջանական սադրանքները
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Փարիզ՝ լեգիտիմացնելու ադրբեջանական սադրանքները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել են նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ, բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխանի համար, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր։ «Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը։
Փաստացի, Ներքին Հանդում տեղի ունեցած դեպքերից հետո, Հայաստանի դավաճան իշխանություններն անմիջապես առաջ են մղում այն թեզը, որ հայ կամավորականներն են կրակել ադրբեջանցիների վրա, այս կերպ լեգիտիմացնում են Ադրբեջանի գործողությունները և հայկական կողմի կորուստները և ոչ մի բառ փաշինյանական իշխանությունը չի խոսում, որ ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը խախտել են՝ գտնվելով Հայաստանի ինքնիշխան տարածքում, որը նրանք զավթել էին դեռևս 2 տարի առաջ։
Փաստացի՝ հայտարարելով, որ Ադրբեջանը զավթել է 40 կմ քառակուսիից ավելի տարածք, Հայաստանի իշխանությունները նախընտրում են ոչինչ չասել մեր երկրի ինքնիշխանության դեմ իրականացված քայլերի մասին, փոխարենը հնարավոր բոլոր միջոցներով լեգիտիմացնում են Իլհամ Ալիևի քայլերը։ Նույնիսկ այս մեկ դրվագով բացահայտվում է փաշինյանական վարչախմբի դավաճանական էությունը։ Իսկ թե ինչե՞ր կանեն առաջիկայում հնարավոր էսկալացիայի դեպքում, կարելի է միայն գուշակել։ Օր առաջ հարկավոր է ազատվել Հայաստանի գործող իշխանություններից, այլապես հետևանքներն անդառնալի են լինելու։
Սոնա Մանուկյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան