ՌԴ անխոհեմ քայլը կարող է կրկին սրել հայ-ռուսական հարաբերությունները
Մոսկվայում ձերբակալվել, ապա մի քանի ժամ անց ազատ է արձակվել ադրբեջանցի ֆիտնես մարզիչ և հայտնի բլոգեր Քամիլ Զեյնալին, որը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում տարեց ու անզեն բնակչին գլխատելու մեջ։ Գիշերը Զեյնալիին ոստիկանները ձերբակալել են և հայտնել, որ նա մեղադրվում է մի քանի հոդվածներով։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր պետք է կայանար դատական նիստը, որտեղ քննելու են Զեյնալիի հարցը։ Ադրբեջանական իշխանությունները, սակայն, կարողացել են բավական արդյունավետ աշխատել ռուսական կողմի հետ և ազատ արձակել տալ Քամիլ Զեյնալիին, որը հենց երեկ էլ վերադարձել է Բաքու մեկ այլ ինքնաթիռով։
Ըստ էության, այս քայլով Ռուսաստանի իշխանությունները հերթական ապտակն են հասցնում Հայաստանի գործող վարչախմբին, նախ հրապարակավ ձերբակալելով, շոու սարքելով, ապա և ազատ արձակելով, այս կերպով ցույց տալով, որ չեն հարգում Հայաստանի Հանրապետությանը։
Մի կողմից սա կարելի է համարել Ռուսաստանի դեմ Հայաստանի իշխանությունների հակառուսական քայլերի պատասխանը, մյուս կողմից, սակայն Մոսկվան ինքն էլ պետք է հասկանա, որ նման քայլերը լրջորեն սրում են հակառուսական տրամադրությունները Հայաստանում։ Այսուհետ յուրաքանչյուրը ով փորձի հանդես գալ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու պահանջով, իշխանական քարոզչամեքենան անպայման հիշեցնելու է Զեյնալիի հետ կապված դեպքը, երբ Ռուսաստանի ոստիկանությունը պարզապես ազատ արձակեց ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձին։ Ի վերջո, այս դեպքը ևս մեկ նստվածք է թողնելու հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Թե ովքե՞ր են աշխատում հայ-ռուսական հարաբերությունները հիմնովին փչացնելու ուղղությամբ, դեռևս լուրջ պարզելու հարց է։
Աննա Սարգսյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան