Ամերիաբանկի և BOGG-ի հաջող գործարքը կարող է էժան փողեր ու ներդրումներ բերել Հայաստան․ փորձագետ
«Ամերիան, եթե դառնա BOGG-ի անդամ, անուղղակիորեն մի քայլ առաջ է գնում միջազգային կապիտալի
շուկաներին հասանելիություն ապահովելու տեսանկյունից։ Ի՞նչ է դա տալիս։ Փողը աշխարհում շատ է, մարդիկ չգիտեն՝ որտեղ ներդնել։ Այդ ազատ փողը հոսում է միջազգային ֆինանսական կենտրոններ՝ Լոնդոն, Նյու Յորք, Տոկիո և այլն։ BOGG-ն ցուցակված է Լոնդոնի բորսայում, նշանակում է՝ հասանելիություն ունի էժան փողին:
Այսպիսով կարողանում է այդ փողը ներգրավել և բաշխել ըստ ոլորտների»,- անդրադառնալով Ամերիաբանկի և BOGG-ի միջև հավանական գործարքին՝ այսօր այս մասին «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։
«Եթե Հայաստանում կարիք լինի ավելացնելու ֆինանսավորման ծավալները, BOGG-ն հնարավորություն ունի էժան փող բերել։ Ամերիան էլ, իր հերթին բացի էժան վարկեր տալուց, կարող է ուղղակի ներդրումներ անել տնտեսության մեջ»,- նշել է Սարոյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել