ԱԱԾ-ն հերքում է Անվտանգության խորհրդի քարտուղարին
Ազգային անվտանգության ծռայությունը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարին ստախոս է համարում։ ԱԱԾ-ն, իհարկե նման արձանագրում իր հայտարարության մեջ չի արել, հայտնել է, թե հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում ռուս սահմանապահները եվրոպացի դիտորդներին չեն խոչընդոտում։ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող հայ ադրբեջանական պայմանական սահմանի հատվածներում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների դիտորդական գործունեության համար խոչընդոտներ չկան»,- նշել են կառույցից։
Ներքին Հանդում ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ 4 հայ զինծառայողներ սպանվեցին, ևս մեկը վիրավորվեց, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ճեպազրույցում հայտարարել էր, թե ռուս խաղաղապահները դիտակետ են դրել Ներքին Հանդի մոտ և թույլ չեն տալիս եվրոպացի դիտորդներին դիտարկում իրականացնել այդ հատվածում։ Մեկնաբանելով Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ն ավելի լավ կկարողանար վերահսկել իրավիճակը, քան ԵՄ դիտորդները, Արմեն Գրիգորյանը նշել էր, թե իրականությունը բոլորովին այլ է և հենց ռուսներն են խոչընդոտում դիտորդների մուտքը։
Նույն հայտարարությունը հենց այդ օրն արել է նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը՝ կոչ անելով լրագրողներին խոչընդոտների վերաբերյալ հարցերը հղել ռուս սահմանապահներին։ Փաստացի, Ազգային անվտանգության ծառայությունն ավելի լավ է գիտակցում երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրները և նշում, որ որևէ խոչընդոտ ռուս սահմանապահները չեն արել։ Իսկ թե ի՞նչ նպատակ է հետապնդում Անվտանգության խորհրդի քարտուղարը նման կեղծիք տարածելով՝ պարզ է յուրաքանչյուրին։
Արևիկ Անտոնյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան