Մտահոգիչ եմ համարում հայտրարությունը կապված Ուկրաինական պատերազմի հետ․ նմանատիպ հայտարարությունները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ․ Արտավազդ Ալավերդյան
Վանաձոր համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ակնհայտ է, որ թե Զելենսկու հնարավոր այցը Հայաստան, թե երկրի փաստացի ղեկավարի կողմից հնչեցրած մտքերը մեկ օջախից տրված հրահանգներ են, որոնք գոնե թե այս պահին փայլուն իրագործվում են։
ՀԱՊԿ անդամակցությունը փաստացի սառեցնելու վերաբերյալ հայտարարությունը էժանագին մանիպուլիացիա է և ուրիշ ոչինչ, սակայն շատ մեծ վտանգներ է պարունակում իր մեջ, ուղղված Հայաստանի անվտանգությանը։
Խիստ մտահոգիչ եմ համարում նաև հայտրարությունը կապված Ուկրաինական պատերազմի հետ, քանի որ նմանատիպ հայտարարությունները, ավելի կոնկրետ անզգույշ հայտարարությունները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։
Այս ամենը չի բխում հայկական շահերից և ինչը շատ վտանգավոր է՝ հայկական շահը հակադրում է գեոպոլիտիկ այն կենտրոններին, որոնց հետաքրքրությունները մեր տարածաշրջանում պայմանավորված են կենսական շահերով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել