Զելենսկիի այցը նոր արհավիրք է դառնալու
Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են թեժ պահել Վլադիմիր Զելենսկիի հնարավոր այցի շուրջ իրենց իսկ հյուսած ինտրիգը։ Հակառուսական իրենց դրսևորումներով աչքի ընկնող իշխանությանը թվում է, թե Զելենսկիի այցի վերաբերյալ ինտրիգ պահելով և ռուսական կողմին նյարդայնացնելով, իրենք ինչ-որ բանի են հասնելու։ Ընդհուպ, երեկ իշխանական պատգամավորներից մեկը՝ Բաբկեն Թունյանը, ոչ հերքելով, ոչ հաստատելով այցի հնարավորության մասին տեղեկությունը նշել է, որ եթե այդ այցը կայանա, իրենք պատշաճ կերպով ընդունելու են Վլադիմիր Զելենսկիին։
Քաղաքական սեփական նախընտրությունները յուրաքանչյուր քաղաքական ուժի և նրա ներկայացուցիչների իրավունքն է, սակայն անհնար է եզրակացնել, որ ՔՊ-ում չեն հասկանում, թե ի՞նչ հետևանքներ կունենա Ուկրաինայի «օդիոս» նախագահի այցը Հայաստան, հատկապես, որ Ադրբեջանն իր կողմից հրաժարվել է այդ այցից, ընդհուպ ամենաբարձր մակարդակով Զելենսկիին հայտնել են, որ չեն ցանկանում նրան տեսնել իրենց երկրում։
Կայցելի՞ արդյոք Զելենսկին Վրաստան հայտնի չէ, ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանի կողմից հրաժարվելուց հետո նույնիսկ Կիևում քննարկվում է այցն ընդհանրապես չեղարկելու հավանականությունը։ Բայց ինտրիգը փորձելու են հնարավորինս երկար պահել։ Ի վերջո Ռուսաստանից առայժմ որևէ արձագանք չի ստացվել, քանի դեռ չկա պաշտոնական հերքում, կամ հաստատում, բայց ակնհայտորեն Մոսկվայում ուշադիր հետևում են հնարավոր բոլոր զարգացումներին, նաև պատրաստում իրենց արձագանքը։
Հայաստանի իշխանությունները սեփական երկրի մասին փոքր-ինչ մտածելու դեպքում ճիշտ կանեին միանգամից հերքեին նման այցի հնարավորությունը, նույնիսկ կարող էին դիվանագիտորեն նշել, որ այդպիսի հարց չի էլ քննարկվել։
Սեդա Պապյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան