Հայաստանի և ՀԱՊԿ դիմակայությունը մտնում է վտանգավոր փուլ
Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիմակայությունը մտնում է չափազանց վտանգավոր փուլ։ Երեկ խորհրդարանում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը կարող է դեյուրե սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ «Մենք հարց ենք տվել՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում և մինչև այսօր պատասխան չենք ստացել՝ ի՞նչ սպառնալիքներ է ստեղծվում։ ՀԱՊԿ-ը փոխանակ կատարելու Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները, ընդհակառակն անվտանգային խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար»,- նշել է Փաշինյանը։
Ըստ էության, գործող իշխանությունների՝ վերջին օրերի հայտարարություններն ակնհայտորեն վկայում են, որ նրանք այլևս հատել են անդառնալիության կետը և մտադիր չեն հանդարտվել, դրա համար շարունակելու են մինչև վերջնականապես փչացնեն Ռուսաստանի և անվտանգային կազմակերպության հետ հարաբերությունները։
Ինչպես և սպասելի էր, Ռուսաստանից երեկ արձագանքել են: ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է լիիրավ անդամ, չնայած Փաշինյանի հայտարարություններին։ Ռուսաստանը նաև ոչ բայրացակամ վարքագծի դրսևորում է անվանել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելու անհրաժեշտության մասին։
Ռուսական կողմի այս արձագանքներն ու հայտարարությունները մեծամասամբ Հայաստանի գործող իշխանություններին ամենևին չեն մտահոգում, նրանք շարունակում են իրենց քայլերը, իրենց իսկ տրամաբանության շրջանակներում։ Պարզվել է, որ երեկ ԱԳՆ-ն նույնիսկ բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ դժգոհելով ռուսաստանյան հեռուստատեսություններում Հայաստանի իշխանությունների հասցեին հերթական քննադատության համար։
Արամ Բեգլարյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան