Երևանում BMW-ն մխրճվել է Երևան-Ապարան երթուղու ГАЗель-ի մեջ. կան վիրավորներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Լենինգրադյան փողոցից դեպի Հասրաթյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարերին, անցել կանաչ գոտու վրայով, կոտրել ծառը և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մարդատար ГАЗель-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով մարդատար ГАЗель-ը սպասարկում է Երևան-Ապարան թիվ 531 երթուղին և մեքենան թույլատրելի հատվածում կայանված է եղել, երբ BMW -ն բախվել է ГАЗель -ին և մոտ 4 մետր, ժողովրդի լեզվով ասած՝ «բրդելով» առաջ է տարել ГАЗель-ը և 2 ավտոմեքենաները մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել