Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Վեկտոր փոխելու համար հարկավոր է փոխել բոլոր բաղադրիչները՝ այդ թվում տնտեսական, անվտանգային, քաղաքական և այլն․ Արշակ Կարապետյան

Հայ-ռուսական քաղաքական դիմակայությունն առաջիկայում կարող է վերածվել տնտեսական լուրջ խնդիրների։
Հայաստանն իր տնտեսության գրեթե բոլոր ճյուղերով, աննշան բացառությամբ, կապված է ռուսական շուկայից, և զարմանալիորեն վերջին տարիներին այդ կախվածությունն ընդհանուր ԵԱՏՄ շուկայից ավելի է մեծացել, թեպետ Հայաստանի գործող իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքական վեկտորը փոխելու իրենց տրամադրությունների, անվտանգային և այլ միջավայրերը դիվերսիֆիկացնելու մասին։

Հայկական արտադրանքը, ծառայությունները, ավանդաբար շատ ավելի ճանաչելի և հայտնի են հենց Ռուսաստանում, որտեղ սիրում և գնահատում են հայկական կոնյակը, գինին, գյուղատնտեսական արտադրանքը, անգամ խորհրդային տարիներին չափազանց հարգի էր հայկական կոշիկը։ Օրինակները կարող ենք բազմաթիվ թվել, բայց դրանից իրականում ոչինչ չի փոխվում։ Այդ նույն ապրանքներն ու ծառայությունները, որ արտադրվում են Հայաստանում, եվրոպացուն առանձնապես հետաքրքիր չեն, լավագույն դեպքում տարեկան մի քանի հազար եվրոպացի զբոսաշրջիկներ կարող են այցելել Հայաստան, պտտվել, ծանոթանալ հայկական ապրանքների, հայկական կերակուրների հետ և հետ վերադառնալ իրենց հայրենիքները, հաջորդ տարի մեկ այլ մայրցամաք մեկնելու նպատակադրումով։

Փաստացի, այն ինչ այսօր անում է գործող իշխանությունները, հարվածելու է ոչ միայն պետության քաղաքական վարքին և հեղինակությանը, այլ նաև տնտեսությանը։

Արտաքին քաղաքական վեկտորը, ինչպես մի առիթով նշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, միայն մեկ բաղադրիչով չի որոշվում, վեկտորը փոխելու համար հարկավոր է փոխել բոլոր բաղադրիչները՝ այդ թվում տնտեսական, անվտանգային, քաղաքական և այլն, իսկ Ռուսաստանի հետ խնդիրներ հարուցելու Հայաստանի իշխանությունների քայլերն առաջին և ամենակարևոր հետևանքը, որ կարող են ունենալ, գազի և վառելիքի գների թանկացումը կլինի, ինչը զուգահեռ կխփի տնտեսության բոլոր ճյուղերին։ Նման քաղաքականության հետևանքով տարիներով Հայաստանի տնտեսությունը բախվելու է լուրջ խնդիրների, հանգեցնելու գործազրկության և որպես հետևանք՝ մեծ արտագաղթի, ինչը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Առանց այն էլ պատերազմում կրած պարտությունից հետո մեր երկիրը վերականգնման շատ քիչ ռեսուրսներ ունի, իսկ ժամանակ ընդհանրապես չունի, և գործող իշխանությունների այս քաղաքականությունը կարող է մի քանի տարով կամ անգամ տասնամյակներով հետ շպրտել մեր երկիրը։