Պետությունն իր գործառույթն անբավարար չափով է անում, հետո փորձում դա ջարդել առանձին զինծառայողների վրա․ Աբրահամյան
Պետությունն իր գործառույթն անբավարար չափով է անում, հետո փորձում դա ջարդել առանձին զինծառայողների վրա։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Անցնող շաբաթվա ընթացքում Զինված ուժերում ատեստացիայի թեման կրկին առաջին պլանում էր:
Չեմ ուզում այս անգամ անդրադառնալ այն մտահոգիչ թվերին, երբ մասնակիցների 50%-ից ավելին չի հաղթահարում շեմը և կանգնում «հին տաշտակի» առաջ:
Բայց այստեղ մեկ այլ հանգամանք կա: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը, երբ օրինակ` ռազմաուսումնական հաստատություն ավարտող սպաները պետք է քննություն հանձնեն, որպեսզի բարձր աշխատավարձ ստանա:
Եթե մարդը 4 տարի սովորում, ամեն տարի քննություն է տալիս, դեռ չեմ խոսում ավարտական քննությունների մասին, ապա ինչո՞ւ պետք է դրանից հետո նույն քննությունը տա, որ աշխատավարձի աճ ունենա:
Ռազմաուսումնական հաստատություն ավարտածներն ավտոմատ պետք է 3 տարի բարձր աշխատավարձ ստանան ու դրանից հետո միայն քննության անհրաժեշտություն առաջանա:
Նույնը վերաբերվում է օրինակ` զինվորական ակադեմիաներին: Զինվորականը ՀՀ-ում կամ արտերկրում ակադեմիա է ավարտում` մի մասը զորամասի հրամանատար նշանակվելու, մի մասը գեներալական պաշտոնների համար, նույն մարդկանց ասում են` դե ատեստացիա հանձնեք, որ աշխատավարձ բարձրանա:
Մի բան էլ. ԱԺ-ում ՔՊ-ականներն իրար հերթ չտալով խոսում էին այն մասին, թե վատ է՞, որ իրենք այս օրենքով զինծառայողներին մղում են գիտելիքների կամ ֆիզիկական վիճակի բարելավման` անուղղակի խոստովանելով, որ բանակը հասցրել են մի մակարդակի, երբ մասնակիցների կեսից ավելին համապատասխան որակներին չի տիրապետում:
Երկրորդ, ոչ միայն վատ չի, այլ անհրաժեշտ է բարձրացնել զինծառայողների որակավորումը, բայց չեն ասում, թե ո՞վ է պատասխանատու այդ որակների ոչ բավարար մակարդակի համար, ո՞վ է դրա համար պատասխանատվություն կրելու և այլն:
Բանակում կան կոնկրեր օղակներ-ստորաբաժանումներ, պատասխանատուներ, ովքեր կոնկրետ պատասխանատվություն ունեն զինծառայողների մասնագիտական, կրակային, ֆիզիկական ու շարային պատրաստության համար: Հիմա պետությունն իր գործառույթն անբավարար չափով է անում, հետո փորձում դա ջարդել առանձին զինծառայողների վրա:
Իհարկե, անբավար գնահատականների հանգամանքն իր մեջ որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ հարցեր էլ ունի, սակայն փաստ է, որ թեպետ որոշ զինծառայողների աշխատավարձն աճել է, ոմանց համար, միգուցե, մոտիվացիա ստեղծվել, բայց հիմնական ու հրատապ խնդիրները մնում են «օդում կախված»»,-գրել է Աբրահամյանը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան