Թուրքիայի անակնկալ առաջարկը Հայաստանի իշխանությանը
Թուրքական Անթալիայում երեկ մեկնարկած դիվանագիտական համաժողովում նախ քննարկել են Հարավային Կովկասի հարցերը։ Հայ–թուրքական բանակցություններում թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչը անակնկալ առաջարկ է արել Հայաստանի ներկայացուցչին, որը, նշենք, չափազանց ուշագրավ շերտեր է պարունակում։ Մասնավորապես, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ Քըլըչը առաջարկել է հանդիպում անցկացնել Երևանում հենց հաջորդ շաբաթ։
Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչ օրս 4 հանդիպում են ունեցել։ Վերջինը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսին Վիեննայում, երբ կողմերը պայմանավորվել էին բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, նաև մի շարք այլ քայլեր ձեռնարկել։
Թուրքական կողմը դրանից հետո կրկին անցել էր կոշտ հռետորաբանության, և այդ պայմանավորվածությունները մինչ օրս չեն կատարվել։
Ի՞նչ նպատակ է իրականում հետապնդում Սերդար Քըլըչի առաջարկը, այն է՝ հանդիպում անցկացնել Երևանում։ Բանն այն է, որ Թուրքիան տևական ժամանակ փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացն անցկացնել Երևանում կամ Անկարայում՝ առանց Արևմուտքի կամ այլ երկրների միջամտության։
Հաշվի առնելով քաշային լրջագույն տարբերությունները՝ Թուրքիան օգտագործելու է իր առավելությունները հայկական կողմին նոր զիջումների մղելու համար։ Իսկ բանակցությունները երկու կողմերից վարում են տարբեր կալիբրի գործիչներ, եթե Ռուբեն Ռուբինյանն իր աշխատանքային կարիերան սկսել է միայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո և ընդհանրապես դիվանագիտական փորձ չունի, ապա Սերդար Քըլըչն արդեն տասնամյակներ շարունակ Թուրքիայի առաջատար դիվանագետներից մեկն է, եղել է նաև դեսպան ԱՄՆ-ում, ուստի հանդիպումներն առանց միջազգային միջնորդների, միայն երկու երկրների տարածքում անցկացնելով՝ Թուրքիան լուրջ նպատակներ է հետապնդում։
Զարմանալի չէ, որ Ռուբինյանն անակնկալի գալով այս առաջարկից նշել է, որ այն կքննարկեն երեկոյան՝ հասկանալու, թե ինչպես են շարունակելու բանակցային պրոցեսը։
Սոնա Մանուկյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան