Ucom-ը շնորհավորում է բոլորի գարնանային տոները նոր առաջարկով
Գարնանային տոների կապակցությամբ Ucom ընկերությունն այս տարի ևս գեղեցիկ առաջարկներ է անում իր բաժանորդներին։
Մարտի 4-ից ապրիլի 15-ը բոլոր հաճախորդները միայն Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում կարող են ձեռք բերել Xiaomi Redmi Note 13 Pro սմարթֆոնը՝ ամսական վճարելով 2990 դրամ: Սմարթֆոնի հետ կտրամադրվի Xiaomi Redmi անլար ականջակալ և գեղեցիկ հեռախոսահամար՝ Level Up 1800 փաթեթով։ Փաթեթն առաջին ամիսը կլինի անվճար, հետը նաև կտրամադրվի 100 ԳԲ ինտերնետ, որը հասանելի կլինի 6 ամսվա ընթացքում։ Հեռախոսի գինը կանխիկ գնելու դեպքում 143.500 դրամ է:
Սմարթֆոնն ունի 200 ՄՊ հիմնական տեսախցիկ՝ գեղեցիկ լուսանկարներ անելու համար և 256 ԳԲ հիշողություն՝ ձեր կյանքի հիշարժան պահերը պահպանելու համար։ Ունի նաև ժամանակակից և էներգախնայող, 120 հերց թարմացման հաճախությամբ AMOLED մեծ էկրան։ Հեռախոսի ոճային դիզայնը լրացնում են երեք նուրբ գույները՝ Forest Green (կանաչ), Lavender Purple (մանուշակագույն) և Midnight Black (սև):
«Վստահ եմ, որ մեր բաժանորդները սպասում էին, թե ինչ տոնական առաջարկով մենք հանդես կգանք, ու կարծում եմ, հիասթափված չեն մնա։ Գարնանային ակցիայի համար ընտրված մեր սմարթֆոններն իրենցով արդեն գեղեցիկ նվեր են ձեր սիրելիների համար, բայց առաջարկվող գինը, ականջակալը, հեռախոսահամարն ու փաթեթը փայլուն լրացում են դրան», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նշենք, որ առաջարկի շրջանակում հասանելի է նաև Xiaomi Redmi Note 13 Pro սմարթֆոնը ավելի մեծ՝ 512 ԳԲ հիշողությամբ, որի ընդհանուր արժեքը 174․900 դրամ է:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել