Հայ-ռուսական հակամարտությունը կարող է տնտեսության որոշ ճյուղեր կործանել
Ռուսաստանի գինեգործների ասոցիացիան դիմել է Պետդումային 200 %-ով բարձրացնելու ոչ բարեկամական երկրներից գինիների ներմուծման տուրքը։ 2023 թվականին Հայաստանում արտադրվել է 14,1 միլիոն լիտր գինի, արտահանումն աճել է 17,6 %-ով։ Ռուսաստանին բաժին է հասնում հայկական գինու արտահանման 85,5 %-ը։
Մոլդովայում, օրինակ, 2022 թվականին արտադրվել է 140,4 միլիոն լիտր գինի, որից արտահանվել է 90 միլիոն լիտրը և այդ քանակից 30 միլիոն լիտրն է վաճառվել Բելոռուսում, 4,2 միլիոն լիտրը ՝ Ռուսաստանում։ Վրացական գինին ևս արտադրության աճ է ցույց տվել, իսկ 2023 թվականին Վրաստանից Ռուսաստան գինու մատակարարումների աճը կազմել է 8,5 %։
Այդուհանդերձ, Ռուսաստանը Վրաստանի համար առաջատար դիրքերում չէ գինու արտահանման ուղղությամբ։ Փաստացի այս տվյալները վկայում են, որ Հայաստանում արտադրվող գինու առյուծի բաժինն արտահանվում է Ռուսաստան։
Ռուս գինեգործների առաջարկն ավելի շուտ քաղաքական է, Հայաստանն այժմ քաղաքական խնդիրներ ունի Ռուսաստանի հետ և երկրի իշխանությունները գնում են հարաբերությունները վատթարացնելու ճանապարհով։ Ավելին, ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությունների մասով Ռուսաստանի ԱԳՆ-ն հստակ հարց է դրել Հայաստանի համար կողմնորոշվելու առումով, և եթե Հայաստանը շարունակի իր հակառուսական քաղաքականությունը, ապա չի բացառվում, որ կարող է հայտնվել ոչ բարեկամական երկրների ցանկում՝ լքելով ինտեգրացիոն բոլոր միավորումները, այդ պարագայում հայկական գինու արդյունաբերության համար մաքսատուրքի 200 %-ով բարձրացումը կարող է պարզապես կործանարար լինել։ Սա ընդամենը մեկ դրվագով ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը Հայաստանի տնտեսության վրա։
Նարինե Սարգսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել