Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԲարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»
Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»
Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Տեսանյութեր

Կայուն զարգացումը ԶՊՄԿ-ի օրակարգի անբաժանելի և կարևոր բաղկացուցիչն է. Արմեն Ստեփանյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կայուն զարգացումը համարում է իր օրակարգի անբաժանելի և կարևոր բաղկացուցիչը՝ իր ամենօրյա աշխատանքի մասը համարելով նաև թափանցիկ աշխատելաոճը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 6-ին Երևանում անցկացվեց «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրով կոնֆերանսը:

Կոնֆերանսը մեկ հարթակում էր հավաքել  հայաստանյան տարբեր ընկերությունների՝ քննարկելու առկա խնդիրներն ու ձեռքբերումները:

Կարևորելով թափանցիկությունը՝ ԶՊՄԿ-ն առաջիններից է, որ արդեն 2 տարի անընդմեջ հրապարակում է կայուն զարգացման վերաբերյալ զեկույց:

«Այդ զեկույցում շատ բարձր մակարադակով և համարձակ խոսում ենք թե ձեռքբերումների, թե բացթողումների մասին: Նաև այդ հաշվետվության շատ կարևոր բաղկացուցիչ մաս է պլանների մասին խոսելը: Հաջորդ տարի մենք արդեն հաշվետվություն ենք տալու, թե ինչ է արվել»,-ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը

Կայուն զարգացման համատեքստում կոմբինատի ձեռքբերումները շատ են, սակայն ընկերության ներկայացուցիչն առանձնացրեց մի քանիսը: Առաջխաղացումներ կան կոմբինատի բնապահպանական կառավարման մեջ, թեև համարում են, որ կարող են ավելին ու այդ ուղղությամբ ջանքեր են գործադրում: 

«Փոշու կառավարման մեջ ամբողջությամբ արդիականացվում է մոնիթորինգի սարքավորումը, վերաիմաստավորվում է մոնիթորինգային համակարգը՝ նոր ժամանակակից սարքավորումներով, որոնց կիրառմամբ մենք միայն կարող ենք հպարտանալ»,-ասաց Ստեփանյանը:

Ձեռքբերումներ են գրանցվել կոմբինատում նաև աշխատանքային անվտանգության առումով, մշակութային փոփոխությունները դանդաղ, բայց կայուն տեմպերով գնում են առաջ:

OLD09630.jpg (819 KB)

«Կայուն զարգացումը անկայուն միջավայրի պայմաններում» պանելային քննարկման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգային խնդիրների, վերջին տարիների մարտահրավերների պայմաններում ընկերությունների աշխատանքում առաջացած դժվարություններն ու տրված լուծումները: Կորոնավիրուսից մինչև պատերազմ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքով առաջացած մարտահրավերներ. այս ամենից անմասն չեն մնացել տարբեր ոլորտների ընկերությունները, այդ թվում՝ երկրի թիվ 1 հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, խնդիրները, սակայն, հաղթահարվել են:

 «Ամենավերջին ցնցումը, որ շատ էմոցիոնալ էր, տեղահանման գործընթացն էր սեպտեմբերին, որ հենց մեր մարզով անցավ: ԶՊՄԿ-ն չէր կարող այդտեղ իր դերակատարությունը չունենալ. թե աշխատանքի անհրաժեշտությունը, թե էմոցիոնալ… ինչքան էլ  պատրաստ ես, իմունիտետ ես ձեռք բերում, սակայն այդ օրերին էմոցիոնալ մեծ ցնցումներ ես ապրում: Երևի այդքանն էր հիմա: Դրանից բիզնեսը միայն ուժեղանում է, որովհետև ցանկացած մարտահրավեր նոր հնարավորություններ է ստեղծում, ցանկացած մարտահրավեր ցույց է տալիս, թե որտեղ են բացերը: Եվ կազմակերպություն, որ ունի ճիշտ կառավարման համակարգ, միանգամից ուշադրություն է դարձնում այդ բացերին, կետերին ու շատ արագ իր կառավարման մեթոդներով ու գործիքներով սկսում է հաղթահարել»,-ասաց Ստեփանյանը:

Պանելի շրջանակում քննարկվեց նաև միջազգային փորձը, ընդգծվեց հանքարդյունաբերության ոլորտի ու բնապահպանների միջև երկխոսության կարևորությունը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրենը նման քննարկումները շատ կարևոր հարթակ է համարում՝ լսարանին ուղերձները տեղ հասցնելու, ոլորտի խնդիրներից ու ձեռքբերումներից խոսելու և հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ առկա կարծրատիպերը կոտրելու համար: Կոմբինատն իր ամենօրյա աշխատանքի մի մասն է համարում թափանցիկ աշխատելաոճը, իր գործունեության մասին հրապարակային խոսելը: Նկատել են՝ ոլորտը ամենաթիրախավորվածներից է, այսպիսով կարևորում են համայնքի, ժողովրդի հետ բաց ու թափանցիկ խոսելը: Հաղորդակցության տարբեր գործիքների կիրառումը միտված է հանրության շրջանում վստահության վերականգնմանն ու ամրապնդմանը: Ընկերությունում շատ են կարևորում նաև բնապահպանների հետ կառուցողական երկխոսությունը՝ ուշադրություն հրավիրելով իրական խնդիրների, այլ ոչ մտացածին վախերի վրա: