Ինչի՞ արդյունքում է աճել Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պաշտոնական տվյալներով, 2024 թվականի հունվարին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը աճել է մոտ 79 տոկոսով և կազմել շուրջ 2,1 մլրդ դոլար: Ինչ խոսք, տպավորիչ ցուցանիշ է: Իսկ ինչի՞ արդյունքում է եղել այդ աճը: Որքան էլ արտաքուստ զարմանալի թվա, այդպիսի ցուցանիշը առաջին հերթին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության կտրուկ աճի հետևանք է:
Բանն այն է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի «առևտուրն» անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 93,3 տոկոսով՝ կազմելով 861,4 մլն դրամ: Նույնը, սակայն, հնարավոր չէ ասել, Եվրամիության պարագայում: Եթե ԵՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառությունը անցած տարի մի փոքր աճ էր գրանցել, ապա այս տարվա հունվարին արձանագրվել է 28,2 տոկոս անկում՝ կազմելով ընդամենը 140,4 մլն դոլար: Ավելին, Ֆրանսիայի հետ «առևտուրը» նվազել է 52,7 տոկոսով (6,4 մլն դոլար): Ի դեպ, ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառությունը աճ է գրանցել, սակայն ընդամենը 3,9 տոկոսով, ու կազմում է սոսկ 51,4 մլն դոլար:
Այսինքն, որպեսզի Մոսկվայի հետ կոնֆրոնտացիայի գնացող Հայաստանի իշխանությունները կարողանան Ռուսաստանին փոխարինողներ գտնել, ապա հավաքական Արևմուտքը Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը պետք է ավելացնի մոտ 6 անգամ: Թվում է՝ դա այնքան էլ անհնար չէ՝ հաշվի առնելով, օրինակ՝ ԱՄԷ-ի փորձը, որը 2024 թ. հունվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունն ավելացրել է 7 անգամ: Բայց, նախ՝ նույնիսկ նման աճի պայմաններում ծավալը կազմել է 338,9 մլն դոլար, այսինքն՝ երկուսուկես անգամ պակաս, քան Ռուսաստանի ցուցանիշն է, և հետո՝ այդ թվերի մեջ առյուծի բաժինը կազմում է ռուսական կապիտալի «ռելոկացիան»:
Ինչի՞ մասին են այս թվերը: Ըստ տնտեսագետների, առաջին հերթին այն մասին, որ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին խոսակցությունները զուտ քաղաքական են՝ առանց տնտեսական հաշվարկների: Ավելին, մեզ հետ զրույցում առանձին տնտեսագետներ կարծիք էին հայտնում, որ դա ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, ու հիմնական գործընկերոջ հետ հարաբերությունները վերջնականապես փչացնելուց առաջ պետք է շատ լուրջ մտածել հնարավոր ծանր հետևանքների մասին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...