Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Ադրբեջանը մեր հայրենիքից 4 գյուղ է պահանջում՝ ռեակցիա չկա, ոնց որ մի կգ խնձոր տանի. Վահե Հավհաննիսյան

Հ. Բագրատյանի՝ Press Կենտրոն հաղորդման ժամանակ Շաքե Իսայանի հետ զրույցից ցավոտ մեջբերում անեմ. «Մարդ չկա էս երկրում, ինձ թվում է՝ էս երկիրը մտավորական չունի արդեն, տնտեսագետ չունի, դոկտորներ չկան, ոչ ոք չի խոսում, էս երկիրը մեռած ա արդեն, էս երկիրը կարծիք չունի»։

Իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Անլեզու երկիր ենք դարձել, մի խոսքով։ Սա նման է պատմական էքսպերիմենտի։
Պարզ չէ՞, որ նման երկրի գլխին իշխանությունը ինչ ուզի կանի, պարզ չէ՞, որ նման երկրից թշնամին ինչ ուզի՝ կտանի։

Անմռունչ հասարակություն, որի հետ մի քանի կիսագրագետով ինչ ուզում՝ անում են։ Մարդիկ վախենում են իրենց ամենափոքր շահերը պաշտպանելուց։ Առավելագույնը մի ֆրազ են կրկնում՝ մի քաղաքականացրեք, ու մի թեթև կմկմում իրենց պրոբլեմից։

Ով ինչ փորձանք ուզում՝ բերում է։ Դեղ առնելու հնարավորություն չեն տալիս. հա´մ բժիշկն է վախենում դրա դեմ բողոքելուց, համ՝ հիվանդը։ Ամեն ոլորտում ընդամենը մի քանի հոգի են, որ խոսում են։ Բոլոր փողոցները այլանդակ փոսեր են, մեքենաները ջարդվում են՝ նորմալ է։

Ակնհայտ արկածախնդրությամբ՝ իշխանությունը մեզ բոլորիս տանում է աղետի. հասարակությունը ձայն չի հանում՝ «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»։ Վաղը, որ Երևանը ռմբակոծեն, էլի ասելու են՝ մի քաղաքականացրեք, սա քաղաքական հարց չի, զուտ ռմբակոծության հարց է։

Սա հասարակություն չէ, սա մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որն ինքներս ենք սարքել։

Ադրբեջանը մեր հայրենիքից 4 գյուղ է պահանջում՝ ռեակցիա չկա, ոնց որ մի կգ խնձոր տանի։ Երկիրը մտցնում են Ռուսաստանի հետ սուր առճակատման մեջ. ձայն չկա, ոնց որ իրենք չեն զգալու ողջ հետևանքները։ Այնպիսի վիճակում ենք հիմա, որ մի քանի հոգու մտքով կարող է անցնել՝ արշավ սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ առանց հաշվի առնելու պատմական ու հասարակական իրողությունները, առանց հաշվի առնելու եկեղեցու հետևորդների ահռելի բանակը։ Ինչո՞ւ չենք հասկացնում, որ մենք մեկ միլիոն մարդով կարող ենք դուրս գալ փողոց ու կանգնել եկեղեցու կողքին.

Ինչո՞ւ չեն վախենում այս տարբերակից։

Նրանց թվում է, որ այս հասարակության հետ կարող են ցանկացած խաղ անել, ահա թե ինչ երերուն է դարձել հասարակության «շենքը»։

Երբ գերմանացիք Աուշվիցից հեռացել են, զգալի քանակությամբ գերիներ դեռ մնացել են այնտեղ, իսկ ռուսները միանգամից չեն եկել, կարծեմ՝ մոտ 10 օր հետո։ Այդ ընթացքում խեղճ մարդիկ ուժ և կամք չեն ունեցել՝ գիտակցելու, որ իրենք արդեն ազատ են ու պետք է ինքնակազմակերպվեն։ Տարրական սնունդ կազմակերպեն, տաքացնեն բարաքները, դուրս գան համակենտրոնացման ճամբարի՝ այլևս չվերահսկվող պարիսպներից։

Մենք հիմա նման վիճակում ենք՝ ժամանակի և իրականության կորստով՝ մոլորված, քանդված։
Իհարկե, սա էլ է ապրելու ձև, եթե թողնեն, որ գոնե այսպես ապրենք, բայց խնդիրն այն է, որ չեն թողնելու, ավելի վատ է լինելու, ավելի մեծ արհավիրք է լինելու։

Ուրեմն պետք է փոխել մթնոլորտը, փոխել տրամադրությունները։ Ինչպե՞ս։

Մեր միակ ռեսուրսը չլռող շերտն է։ Նրանք կան, և նրանք քիչ չեն։ Բայց կյանքն ապացուցում է, որ այս պայմաններում դա բավարար չէ։ Մենք ունենք պայքարի մենեջմենթի և կառուցվածքի լուրջ խնդիր։

Այսօր բոլոր ընտրազանգվածները անտեր են մնացել։ Սա դժվար է ընդունել, բայց բանալին այդտեղ է։

Լուծումը Չլռողներից նոր գրագետ ձևաչափեր ստեղծելն է, որպեսզի լայն հասարակության հետ ստացվի երկխոսություն։ Չլռողների 90 տոկոսի պայքարի միակ տեղն այսօր կամ սոցցանցերն են կամ տանը փակված խելագարվելը՝ որպես արդյունք հանրային պրոցեսների բացակայության։ Հետևաբար պետք է ստեղծել համատեղ աշխատանքի ընդունելի ֆորմատներ, որպեսզի չլռող մարդիկ մտնեն պրոցեսի մեջ, հետո ներգրավեն լռողներից նոր շերտերի։ Եթե կա ապագա, ապա նոր խելացի ձևաչափերով է միայն այն հնարավոր»։