Ֆրանսիան նոր ռեկորդ է գրանցել արևային էներգիայի զարգացման ճանապարհին
Ֆրանսիայի էկոլոգիական փոխակերպման նախարարության տվյալներով՝ այդ երկրում վերականգնվող էներգետիկայի զարգացման ճանապարհին նոր ռեկորդային ցուցանիշ են արձանագրել։ 2023 թվականի վերջին եռամսյակում 955 ՄՎտ նոր ֆոտոէլեկտրական համակարգեր են միացվել ընդհանուր ցանցին։ Այս զգալի աճի շնորհիվ ֆոտոէլկտրական համակարգերի ընդհանուր համախառն հզորությունը 2023 թվականի դեկտեմբերի վերջին երկրում հասել է 20 ԳՎտ-ի, ինչը վկայում է էներգիայի վերականգնվող աղբյուրների հստակ հավատարմության մասին։ 2023 թվականին ընդհանուր ավելացվել է 3,2 ԳՎտ նոր արևային հզորություններ։ 2022 թվականին այդ թիվը կազմել է 2,68 ԳՎտ, 2021-ին՝ 2,57 ԳՎտ։
Տարեցտարի Ֆրանսիայում նոր արևային հզորությունների տեղադրումն ավելի արագ տեմպերով է ընթանում, ընդ որում հզորությունների մեծ մասը՝ 19,3 ԳՎտ-ն տեղակայված է Ֆրանսիայի մայրցամաքային հատվածում, իսկ մյուսները տեղադրված են Անդրծովյան տարածքներում և Կորսիկայում։ Ֆրանսիան դիվերսիֆիկացնում է իր էներգետիկ պորտֆելը մի քանի տարածաշրջաններով։
Այս տարվա կանխատեսումներով Ֆրանսիան մտադիր է մինչև 4 և ավելի ԳՎտ ավելացնել 2024 թվականին, իսկ 2030 թվականին այդ երկիրը, որն, ի դեպ, ամենաշատ ատոմակայաններն ունի իր տարածքում, ցանկանում է էներգիայի 50 % և ավելին ստանալ արևային աղբյուրներից։ Նման ցուցանիշը Ֆրանսիային ընդհանրապես թույլ կտա այլևս որևէ վառելիք չներկրել այլ երկրներից էներգետիկ նպատակներով։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Մարգարիտա Սարգսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան