Երեխան ջրծաղկի դեմ պատվաստված չի եղել. նոր մանրամասներ՝ 9-ամյա երեխայի մահվան դեպքի մասին
1оr.am -ը գրում է.
Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառու, 2015թ. ծնված Հ. Տ-ի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանից փորձեցինք ճշտել՝ արդյոք երեխան ջրծաղկի դեմ պատվաստվա՞ծ էր, թե՞ ոչ
«Այն բավականին թանկարժեք պատվաստանյութ է, շատ հազվադեպ մարդիկ կարող են վճարովի անել: Իսկ համատարած պատվաստումներ դեռևս չենք անում մեր երկրում: Այս տարի պատրաստվում ենք ձեռք բերել պատվաստանյութը: Այս պահին գնումների պրոցեսի մեջ ենք, Հայաստանը շուտով կունենա այն»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց խոսնակը:
Հիշեցնենք, որ ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, որ երեխայի մոտ ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի» և որ մահվան վերջնական պատճառը հնարավոր է պարզել միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Աննա Սարգսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել