Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Փաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
Քաղաքականություն

Ինչպե՞ս է Փաշինյանն առաջ մղում նոր սահմանադրությունը

Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են նոր սահմանադրություն ընդունելուն, բայց այդ հանգամանքը գաղտնի են պահում հասարակությունից՝ փորձելով անակնկալի բերել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե հայտարարելով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին, ասուլիսում նշել, թե սահամանադրական փոփոխությունների հայեցակարգը պատրաստ է, ինքը ծանոթացել է դրան և հանգել եզրակացության, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն։

Փորձելով հերթական անգամ շեղել և մանիպուլացնել հասարակությանը՝ Փաշինյանը, ըստ էության, ձևակերպումներով այլ հարց է լուծում՝ հակառակ տպավորություն ստեղծելու համար, միևնույն ժամանակ ընդգծում , թե այն հայեցակարգը, որ հիմա կա , արդեն արդի չէ, իսկ նոր սահամանադրության վերաբերյալ չկա հայեցակարգ, չկա տեքստ, կա իր կողմից Հայաստանի ժողովրդին առաջարկվող քաղաքական խոսույթ և քաղաքական օրակարգ։

Պարզ հայերեն լեզվով ասած՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնող հանձնաժողովի աշխատանքը Փաշինյանը ջուրն է նետել, փոխարենը ամբողջական նոր սահմանադրություն է ցանկանում հրամցնել հանրությանը։ Մասնավորոպես հայտարարել է, թե հանրաքվեն կլինի այն ժամանակ, երբ ինքն ու իր քաղաքական թիմը զգան, որ ժողովուրդը բավարար չափով տեղեկացված է՝ ի՞նչ է տեղի ունենում, ինչի համար և բովանդակությունն ի՞նչ խնդիր է լուծելու։

Վկայակոչելով մեր աղբյուրներին՝ նախկինում մի քանի անգամ գրել էինք, որ Փաշինյանը արդեն իսկ նոր սահմանադրության նախագիծ է նախաձեռնում և դա ինչ-որ պահի ներկայացնելու է հանրության դատին, իսկ մինչ այդ ընդդիմությանը և հասարակությանը անակնկալի բերելու համար ամեն գնով ցանկանում են հերքել իրենց մտադրությունները։

Անի Հակոբյան