Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Փաշինյանը հասկանում է, որ իր օրերը հաշված են, հեռանալու է․ Արշակ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը հայոց պատմության ընթացքում ամենաթույլ, վախկոտ և դավաճան ղեկավարն է։ Այս արձանագրումն իր տեսաուղերձում արել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը՝ փաստերով և մեկառմեկ կոտրելով երեկ՝ ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հրապարակած ստերը։

Մասնավորապես, Փաշինյանը, անդրադառնալով Արշակ Կարապետյանին, նշել էր, թե Կարապետյանն ամենակարճ պաշտոնավարած նախարարն է, եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ, երբ տեղի են ունեցել 2021 թվականի մայիսյան իրադարձությունները, իսկ Պաշտպանության նախարար եղել է 2021 թվականի նոյեմբերին, երբ ադրբեջանցիները ներխուժել էին Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ավելին, Փաշինյանը հենց ասուլիսում պնդել է, թե 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանն իրեն զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանդարտ է, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահամանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել մեր տարածք ու նույնիսկ դիրքեր են վերցրել։ «Նման իրավիճակներում ես որևէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի այդ պաշտոնում»,- հոխորտացել է Փաշինյանը, նաև հայտարարել, որ Կրեմլի ցուցումով է Արշակ Կարապետյանին նշանակել Պաշտպանության նախարար։

Շատ չանցած Արշակ Կարապետյանն ուղիղ եթերում պատասխանել է Փաշինյանի ստերին, նշել, որ նոյեմբերի 14-ին գտնվել է Դուբայում, որտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում և դրա նպատակով էր մեկնել, բացի այդ մենք ունեինք խնդիր զենքի գնման և որոշ տեսակների ներկրման, խոսքը հարվածային անօդաչու թռչող սարքերի մասին է։
«Ես ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցել մեր ղեկավարին սահմանում իրադրության մասին, այդ զեկույցը պետք է աներ այն անձը, ով մնացել էր պաշտպանության նախարարի փոխարեն»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Անդրադառնալով ադրբեջանցիների ներխուժումների ժամանակ իր պաշտոնավարմանը՝ հիշեցրել է, որ որպես ԳՇ պետի առաջին տեղակալ, ի պաշտոնե իրավունք չի ունեցել միջամտել մայիսյան իրադարձություններին, ավելին, հենց Նիկոլ Փաշինյանի հրամանով է արգելված եղել կրակ բացել հակառակորդի վրա։

Պաշտպանության նախարարի պաշտոնում Կարապետյանը հրաման է տվել կրակ բացել ադրբեջանցիների սադրանքներին ի պատասխան և արդյունքում ադրբեջանցիները՝ այդ թվում ռուսների ճնշման տակ մի քանի կիլոմետր նահանջել են։

«Բացարձակ սուտ է, որ Ռուսաստանի ցուցումով են ինձ նշանակել Պաշտպանության նախարար, միգուցե հաշվի են առել իմ կապերը Ռուսաստանում, գուցե այդ հարցում ճիշտ է ասում»,- նշել է Կարապետյանը, նկատել, որ Պաշտպանության նախարար եղած ժամանակ Մոսկվայում հանդիպել է ադրբեջանական կողմի հետ, պայմանավորվել, որ իրենց ներխուժած ուղղություններով պետք է նահանջեն։ Երկու շաբաթ անց պետք է հանդիպեին արդեն, սակայն նոյեմբերի 15-ին Փաշինյանն առաջարկել է Կարապետյանին դիմում գրել, իսկ հրաժարվելու դեպքում որոշում կայացրել նրան հեռացնել պաշտոնից։

«Զարմացած եմ ստի որակական և «ազնվորեն» ներկայացնելու նրա ձևերից։ Փաշինյանը հասկանում է, որ իր օրերը հաշված են, հեռանալու է, պատասխան է տալու Արցախի համար, պատասխան է տալու մեր գերիների համար, պատասխան է տալու մեր պատմությունը փոխելու իր արտահայտությունների համար»,- նշել է Կարապետյանը, հավելել, որ ոչ միայն Փաշինյանը, այլև իր կողքին գտնվողներն են պատասխան տալու։