Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան
Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է. հայտարարություն«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Մեկ տարեկան երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձՌուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինՎահե Հակոբյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ քպ-ական պատգամավորիՔԿ փորձաքրեագիտական կենտրոնը համալրվել է համապատասխան որակավորում անցած 87 փորձագետով․ ամփոփումԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՀՀ նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. ԳալյանՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացիԴուբայի օդանավակայանում ԱԹՍ-ի ընկնելուց հետո Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել են5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Իսրայելի բանակը Թեհրանում ոչնչացրել է Իրանի գերագույն առաջնորդի ինքնաթիռըՄեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցՊայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարՏվյալ օգտահաշիվը և ուղարկվող հաղորդագրությունները ոչ մի առնչություն չունեն Արարատ Թևոսյանի հետ․ ՆԳՆԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանԵՄ արտաքին գործերի նախարարները քննարկում են իրենց ռազմանավերը Հորմուզի նեղուց ուղարկելու հարցը
Հասարակություն

Ucom-ը 2023 թ-ին կայուն աճ է գրանցել ֆիքսված և շարժական կապի ոլորտում

Ucom ընկերությունը 2023 թ-ին բարձր և կայուն աճի տեմպ է ապահովել՝ ֆիքսված և շարժական կապի ոլորտում։ 

Համաձայն նախորդ տարի ընդունված հնգամյա ռազմավարության՝ ընկերությունն իր հիմնական նպատակն է դարձրել ընդլայնել ֆիքսված և  շարժական կապի ցանցը, ինչպես նաև բարելավել կապի որակը, որպեսզի Հայաստանի ամբողջ տարածքում բնակիչները  հնարավորություն ունենան օգտվել կոնվերգենտ ծառայություններից, այսինքն ստանալ շարժական կապ և ինտերնետ, ֆիքսված ինտերնետ և հեռուստատեսություն մեկ փաթեթում։ Այս պահին ընկերության ֆիքսված ծառայությունների բաժանորդների կեսից ավելին օգտվում է հենց կոնվերգենտ ծառայություններից՝ ստանալով կապի բոլոր ծառայությունները Ucom-ից։ 

Մասնավորապես, ընկերության կոնվերգենտ ծառայությունները 2023 թ-ին հասանելի են դարձել նաև Իջևանի, Գորիսի, Գավառի և Սևանի բնակիչների համար։ 

2023 թ-ի ընդհանուր եկամուտը կազմել է 38,2 մլրդ դրամ, ինչը 5,5 տոկոսով ավել է, քան 2022 թ-ի եկամուտը։ Ընդ որում, 2023 թ-ի արդյունքում ընկերության ֆիքսված կապի ծառայություններից ստացված եկամուտը կազմել է 16,1 մլրդ դրամ, աճելով 2022 թ-ի համեմատ 7,9 տոկոսով։ 

Ֆիքսված ինտերնետի բաժանորդների քանակը 2023 թ-ին հասել է 133.713, 2022 թ-ի համեմատ աճելով 6 տոկոսով։ Ընդ որում, 2023 թ-ին 2022-ի համեմատ Ucom-ն ունեցավ շարժական կապի ծառայություններից օգտվող բաժանորդների թվի ամենամեծ աճը շուկայում՝ 9,2 տոկոս, 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Ucom-ն ուներ շարժական կապից ակտիվ օգտվող 713.151 բաժանորդ։ Եկամուտն այս գծով կազմել է 16,1 մլրդ դրամ՝ աճելով 8,1 տոկոսով։ 

Գործառնական շահույթը՝ մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը (OIBDA) կազմել է 16,8 մլրդ դրամ, ինչը 6,6 տոկոսով ավել է 2022 թ-ի ցուցանիշից։ Ընկերության գործառնական շահույթի մարժան (OIBDA Margin) կազմել է 43,8 տոկոս։ 

Որպես հարկեր 2023 թ. պետական բյուջե է փոխանցվել 12,4 մլրդ դրամ։ 

Տեխնիկական արդյունքներ 

Կապիտալ ծախսերի չափը 2022 թ-ի համեմատ աճել է 26 տոկոսով, ինչն ուղղված է Ucom-ի ցանցերի արդիականացմանը։ Մասնավորապես, կատարվել է ցանցերի և սարքերի տեխնիկական զգալի վերազինում, ինչպես նաև թարմացվել են ընկերության կողմից օգտագործվող կառավարման համակարգերը, անվտանգության ընթացակարգերը և այլ ծրագրային կոմպոնենտներ։  

Մեծացվել է ֆիքսված ցանցի թողունակությունը, նաև  կատարվել են փոփոխություններ, որոնք ապահովելու են ավելի կայուն կապ և հնարավոր ընդհատումների արագ վերականգնում։ 

Երևանի տարածքում մոդերնիզացվել է LTE շարժական ցանցի ենթակառուցվածքը՝ ծածկույթն ու թողունակությունը մեծացնելու նպատակով։ Նաև մայրաքաղաքում ընդլայնվել է FTTH (Fiber to the Home) օպտիկական ցանցը և բարձրացվել է նրա որակը։ 

«Մեկ տարի առաջ ինձ վստահվեց ընկերության կառավարումը, մենք մշակեցինք 5 տարվա հավակնոտ ռազմավարություն ու տեսլական, որը ընդունվեց ու հաստատվեց տնօրենների խորհրդի կողմից։ Այս տարվա ընթացքում մեր թիմը միահամուռ աշխատել է ռազմավարությունն իրականացնելու համար։ Այս պահին մենք արդեն գրանցել ենք լուրջ հաջողություններ, մեր ցանցը ամեն օր ընդլայնվում ու ավելի արագ է դառնում, մենք աշխարհահռչակ ընկերությունների հետ համագործակցություն ենք սկսել՝ ուղղված տեխնիկական արդիականացմանը և ցանցի հզորացմանը։ Մեր նպատակներն իրոք շատ մեծ են, ու մենք շատ լուրջ ենք տրամադրված», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Միջազգային հավաստագրեր

2023 թվականի ընթացքում ընկերությունը հաջողությամբ անցել է միջազգային սերտիֆիկացման աուդիտ և ստացել որակի կառավարման համակարգի ISO 9001 հավաստագիր։ 

Միջազգային փորձագետների կողմից երկարատև և մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում Ucom-ը 2023 թ-ին ստացել է ISO/IEC 27001 հեղինակավոր հավաստագիր տեղեկատվական անվտանգության բարձր ստանդարտին համապատասխանելու համար, որը տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի (ISMS) ամենաբարձր միջազգային չափանիշն է:

Մարդկային ռեսուրսներ

2023 թվականի ավարտին ընկերությունն ուներ շուրջ 1400 աշխատակից։ Տարվա ընթացքում Ucom-ին միացել է 396 նոր աշխատակից, 195 աշխատակից պաշտոնի բարձրացում է ունեցել, աշխատակիցների համար 220 վերապատրաստման դասընթաց է անցկացվել։ 

Սոցիալական պատասխանատվություն

Ավանդաբար, Ucom-ն իրականացրել է նաև իր ԿՍՊ ծրագրերը։ 2023 թ-ի ընթացքում ինտերնետ կապ է տրամադրվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտին և մի շարք կրթական հաստատություններին։ Ինտերնետ հասանելիությամբ են ապահովվել նաև մի շարք սպորտային և մշակութային միջոցառումներ։ Որպես հովանավոր ընկերությունը հանդես է եկել գիտակրթական միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են Silicon Mountains ամենամյա գագաթաժողովը, Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ միջազգային օլիմպիադան։ 

Շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ նախաձեռնվել է արևային կայանների տեղադրում սահմանամերձ՝ Գողթանիկ, Աղավնաձոր և Ռինդ գյուղերում։ 

Աջակցություն է տրամադրվել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ Մասնավորապես, World Vision Armenia-ի հետ համագործակցության արդյունքում երեք մարզերում` Սյունիք, Գեղարքունիք և Տավուշ, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների տրամադրվել է տաք հագուստ, անկողնային պարագաներ, տաքացուցիչներ և այլ անհրաժեշտ իրեր։ Այս նախագիծը հովանավորվել է Ucom-ի և աշխատակիցների մասնակցությամբ։ 

Ucom-ը մասնակցել է նաև «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայկական կարմիր խաչի համատեղ բարեգործական նախաձեռնությանը, որի շրջանակում արցախցի 5000 ընտանիքի 100 տոննա աջակցություն է ցուցաբերվել` առաջնային պարենային փաթեթների տեսքով:

Նաև Վայոց Ձորի և Տավուշի մարզում բնակեցված փոքրիկ արցախցիներին տրամադրվել են ամանորյա նվերներ։ 

Ապագա անելիքներ

Ներկայացնելով ընկերության արդյունքները՝ պարոն Յիրիկյանը պատմել է նաև ընկերության ապագա նախագծերից։ Մասնավորապես, նշել է, որ պաշտոնական համաձայնագրեր են կնքվել՝ Nokia-ի և հեռուստատեսության ժամանակակից լուծումներ առաջարկող  միջազգային առաջատար MediaKind ընկերության հետ: 

Nokia-ի հետ Ucom-ը  արդիականացնելու և ընդլայնելու է շարժական ցանցը՝ դարձնելով այն 5G-ին անցմանը պատրաստ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, Nokia-ն թարմացնելու է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները,  ներդնելու է նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց։

MediaKind ընկերության հետ համագործակցելով՝ Ucom-ը առաջարկելու է տեխնոլոգիապես առաջադեմ հեռուստատեսային նոր հարթակ՝ դուրս գալով ներկայիս IP հեռուստատեսության ցանցի սահմաններից:

Նախատեսվում է իրականացնել թվային տրանսֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում կբարելավվի հաճախորդների փորձառությունը։ Ընտրվելու և ներդրվելու է նոր կոնվերգենտ բիլինգային համակարգ։ Բացի այդ, ընկերությունը մտադիր է մոտ ապագայում նոր պարտատոմսեր թողարկել։  

Տեխնիկական առաջխաղացմանը զուգահեռ Ucom-ը չի մոռանալու նաև իր սոցիալական պատասխանատվության մասին և էկոլոգիական նախագծերի շնորհիվ օգնելու է Հայաստանին ունենալ կանաչ ապագա։