Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն Մարուքյան Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»
Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ ՊատարագիԵս էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանԵրևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Porsche»-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենայինՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանԱլիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանըՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան ՀԱՄԱՍ շարժումը հաստատում է զինաթափման շուրջ բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամությունըԵկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանՀանցավոր կազմակերպությունը կատարել է խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում․ ՔԿIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինՀեռո՛ւ մնացեք Եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից․ Արամ Ա կաթողիկոսԵրբ տեսնում ես Ադրբեջանի սպառազինության մրցավազքը, ակնհայտ է, որ Ալիևյան խաղաղությունը խաբկանք էՄիջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղայինԵրբ տեղի կունենա Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունըՇինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել էAxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունն ընտրել է տարվա լավագույններին Անհանդուրժելի է կենսաթոշակառուների խնդիրները ուրանալը․ Հրայր Կամենդատյան
Մամուլի տեսություն

«Որքան այս ուժը մնում է իշխանության և գործընթացը շարունակում է, այնքան ռիսկը մեծանում է, որ կարող ենք իսկապես հասնել որոշակի անդառնալիության կետի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և «Խաղաղության պայմանագրի» կնքման հարցում արտաքին բոլոր դերակատարները ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ: «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանն ասում է՝ արտաքին դերակատարներից յուրաքանչյուրն իր աշխարհաքաղաքական շահն է հետապնդում տարածաշրջանում, ինչը բնական է: «Սակայն անբնականն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունն այդ իրավիճակում ոչ թե փորձում է գործընկերների, դաշնակիցների հետ հարաբերությունները կառուցել այնպես, որ արտաքին առճակատումը, լարվածությունը նոր մարտահրավերներ չստեղծի Հայաստանի համար, այլ հակառակը՝ Հայաստանը դարձնում է այդ առճակատման թատերաբեմ և դրանով Հայաստանի համար նոր մարտահրավերներ ստեղծում: Սրա մասին խոսում ենք արդեն վաղուց, գնալով դրա հիմնավորումները, փաստերն ու ապացույցներն ավելի ակնառու են դառնում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Կարապետյանը:

Ընդգծում է՝ եթե խոսում ենք շահերի տեսանկյունից, ապա Ռուսաստանի Դաշնության հիմնական շահը տարածաշրջանում սեփական ազդեցությունը չկորցնելն է, հնարավորության դեպքում գոնե ամրապնդման ինչ-որ մեխանիզմներ գտնելը: «Դրա դրսևորումները տեսնում ենք՝ Բաքվի հետ բանակցությունները խաղաղապահ առաքելությունը պահպանելու համար, փորձերը՝ դերակատարում ունենալ կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում, և նոյեմբերի 10-ի հայտարարության վրա հիմնվելը, որտեղ նախատեսվում էր, որ Ռուսաստանը պետք է որոշակի վերահսկողական դերակատարում ունենա և այլն: Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա նա մեկ հիմնական շահ է հետապնդում՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղել, թուլացնել կամ առնվազն Ռուսաստանի համար տարածաշրջանում նոր խնդիրներ կամ երկրորդ ճակատ ստեղծել, ինչը հնարավորություն կտա շեղել Ռուսաստանի ուշադրությունը Ուկրաինայից կամ դրան զուգահեռ մի քանի ուղղություններով Ռուսաստանին թուլացնել: Ցավոք, Հայաստանի իշխանություններն այս գործընթացում ստանձնել են Արևմուտքի գործիքը լինելու դերակատարումը և փաստացի դրանով Հայաստանի համար մի շարք խնդիրներ են ստեղծում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Հայաստանի իշխանությունը, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանը խոսում է պատերազմի վտանգի մասին, բայց մյուս կողմից ամեն ինչ անում է, որ փչացնի հարաբերությունները մեր երկրի ռազմավարական դաշնակցի հետ, ընդ որում՝ չունենալով որևէ այլընտրանք, որը թույլ կտա իր օգնությամբ պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները: Կարապետյանն ընդգծում է՝ այս ձեռագիրը նորություն չէ: «Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս իշխանությունն ունի արևմտյան կողմնորոշում և ունենալու է մի շարք խնդիրներ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Եթե ի սկզբանե որոշակի փորձեր էին արվում այդ նպատակները կամ միտումները թաքցնելու ուղղությամբ Ռուսաստանի հետ շատ ջերմ հարաբերությունների վերաբերյալ հայտարարությունների ներքո, ապա ժամանակի ընթացքում հստակ քայլերը, գործողությունները ցույց տվեցին, որ գործ ունենք հակառակի հետ: Դրան նպաստեց նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կտրուկ սրացումը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, երբ արտաքին ճնշումը նույն Արևմուտքի կողմից զգալիորեն մեծացավ Հայաստանի իշխանության վրա: Այսօր հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը, Հայաստանը՝ որպես պետություն, հստակ չի սահմանում իր սեփական շահը, որպեսզի հնարավոր լինի դրա շուրջ ինչ-որ արտաքին կոնսոլիդացիա ապահովել, արտաքին գործընկերություն, համագործակցություն կառուցել:

Մյուս կողմից՝ գնում է ակնհայտ խնդիրների ստեղծման Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի հետ, որոնք այսօրվա դրությամբ, այնուամենայնիվ, հանդիսանում են Հայաստանի անվտանգության համակարգի արտաքին հիմնական բաղադրիչը: Որքան էլ այսօր Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր պաշտպանական համագործակցությունն անվտանգային ոլորտում, բայց, ամեն դեպքում, այսօր հողի վրա, բացի Ռուսաստանի հետ երկկողմ պայմանավորվածություններից, իրավական դաշտից և պարտավորություններից, բացի ՀԱՊԿ-ի անդամ լինելուց բխող որոշակի մեխանիզմներից, ոչ մի այլ արտաքին անվտանգային բաղադրիչ չունենք: Միամտություն է կարծել, որ Հայաստանը կարող է մեկ օրում դուրս գալ ՀԱՊԿից և մտնել ՆԱՏՕ, միամտություն է կարծել, որ Արևմուտքն անմիջական ռազմական ներկայություն է ապահովելու Հայաստանում և փորձելու է Հայաստանը պաշտպանել Ադրբեջանից և Թուրքիայից: Այս կոնտեքստում չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Այսօր, այո, ունենք չգործող մեխանիզմներ, բայց միակ մեխանիզմները, իսկ հակառակ կողմից ունենք ընդամենը հայտարարություններ կամ դեռ նոր ձևավորվող գործընթացներ: Բոլորս շատ լավ գիտենք, որ եթե նույնիսկ Արևմուտքն ունենա իրական ցանկություն այդ գործընթացներն առաջ մղելու, դա շատ դանդաղ, շատ երկարատև գործընթաց է լինելու. Վրաստանի և Ուկրաինայի օրինակները դրա ամենալավ ցուցիչն են, թե դա ինչքան է տևում, և թե ինչ գին է դրա համար վճարում այդ երկիրը:

Մեկ հավելում ևս անենք. վերջին շրջանի Միացյալ Նահանգների և Թուրքիայի շփումները, համատեղ հայտարարությունը և այլն, շատ լավ ցույց են տալիս, որ Արևմուտքը չի պատրաստվում անմիջական ներկայություն ունենալ տարածաշրջանում, այլ Թուրքիային տեսնում է որպես իր շահերի ներկայացուցիչ տարածաշրջանում և Թուրքիայի միջոցով է փորձելու իր քաղաքականությունն այստեղ առաջ մղել»,-ասում է մեր զրուցակիցը:

Արցախի մասին: Ակնհայտ է, որ Հայաստանի գործող իշխանությունները որևէ դրական քայլ չեն անի Արցախյան հիմնախնդրի հարցում դրական տեղաշարժի մասով, բայց արդյո՞ք նաև նրանց ներկայիս գործողությունները չեն հանգեցնի մի հանգրվանի, երբ հաջորդ իշխանությունների, քաղաքական ու հասարակական ուժերի համար անհնարին չի լինի քայլեր ձեռնարկել Արցախի վերադարձի և այն նորից հայերով բնակեցնելու համար: «Սկսած հինգ սկզբունքների ձևակերպումից մինչև դրան հաջորդած քաղաքական գործընթացը՝ այսպես կոչված, բանակցություններ, գործողություններ, հայտարարություններ և այլն, այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը հետևողական քաղաքականություն է տանում, որպեսզի Արցախյան հակամարտության էջը համարվի փակված, և զրկի Հայաստանին լեգիտիմ հիմքից Արցախյան հակամարտության մասին խոսելու: Սա, իհարկե, ցույց է տալիս, որ որքան այս ուժը մնում է իշխանության և գործընթացը շարունակում է, այնքան ռիսկը մեծանում է, որ կարող ենք իսկապես հասնել որոշակի անդառնալիության կետի, այսօր դեռ հասած չենք, այսօր դեռ լեգիտիմ է, հիմնավոր է խոսելը Արցախի բնակչության իրավունքների մասին: Եթե իշխանություններն այս ուղղությամբ ոչինչ չեն անում, ապա մյուս շրջանակները՝ ռեսուրս ունեցող Սփյուռքը, Հայաստանի ժողովուրդը, հասարակական և մեդիա դաշտը իրենցից հասանելիքը անեն, որ այս հարցը մշտապես մնա օրակարգում և հնարավորության դեպքում կյանքի կոչվի»,-եզրափակում է Աննա Կարապետյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում