ՀՀ-ն մինչև 2018-ը ստացել է մեծածավալ ռազմական աջակցություն, զուգահեռ խոշոր ռազմական գնումներ արել․ գործող իշխանությունը մսխել է դրա էական հատվածը․ Տիգրան Աբրահամյան
Ալիևն իր ելույթում նախօրեին կրկին հիշել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու Արցախի նկատմամբ իրականացրած վերջին ագրեսիան, որի հիմքում այս անգամ Հայաստանի ու Արցախի մեծածավալ սպառազինության և զինտեխնիկայի թեման էր:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Ալիևը հարց էր հղում` որտեղի՞ց հայկական կողմին 6 մլրդ դոլարի սպառազինություն, ռազմական տեխնիկա ու պատասխանում, որ դա այլ երկրներ են նվիրաբերել:
Իհարկե Ալիևն անդրադարձավ բացառապես այն տեխնիկային, որը 2020-23 թվականների ընթացքում կա´մ խոցել են, կա´մ պատերազմական գործողությունների հետևանքով անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ:
Թե ինչքան զենք-զինամթերք կամ սպառազինություն ունի ՀՀ ՊՆ-ն ամբողջությամբ մեջ, բնականաբար դրա թվերը չունեն կամ չհնչեցվեցին:
Հայաստանը մինչև 2018-ը, տարբեր պայմանագրերի և պայմանավորվածությունների շրջանակներում ստացել է մեծածավալ ռազմական աջակցություն` գերակշիռ մասը ՌԴ-ից, սակայն զուգահեռ, անգամներով մեծ, խոշոր ռազմական գնումներ արել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այս թեմայով մի քանի անգամ հպանցիկ ակնարկել է` առանց մասնավորեցնելու, թե ե՞րբ, ո՞ւմ հետ և ի՞նչ պայմաններում է մեծ ծավալի ռազմական մատակարարումներ իրականացվել:
Ի դեպ, այսօր էլ զինված ուժերի ռազմական պոտենցիալի հիմնական մասը ձևավորվել է մինչև 2018 թվականը, այլ բան է, որ դրա մասին Հայաստանի նախկին նախագահները, պաշտպանության նախարարները ընդհանուր գծերով են խոսել, որովհետև այն իր մեջ պետական և ռազմական բնույթի գաղտնի տեղեկություններ էր պարունակել:
ՀՀ գործող իշխանությունը մսխել է այդ պոտեցիալի մի էական հատված, այդ թվում` թշնամուն հանձնելու միջոցով, սակայն այսօր էլ այդ մնացած ռեսուրսներն են, որ զինված ուժերին հնարավորություն են տալիս մարտական հերթապահություն իրականացնել, տարբեր ուղղություններում, ըստ իրադրության, մարտական առաջադրանքներ լուծել»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան