Արցախն Ադրբեջան հռչակածներն այսօր եկել են ու արցախցիներին մեղադրում են Արցախից տեղահանվելու համար․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԳ նախարարը, խուսափելով արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանն ուղղված գործընթացի մեկնաբանությունից, նշել է, թե իրենք ամեն ինչ արել են, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Վերջինս նշել է, որ իրենք ամեն ինչ արել են, որ հայաթափում չլինի, և քաղաքական էլիտան, ի տարբերություն իրենց, ԼՂ-ում իշխանություն փոխեց և հանձնեց Արցախը:
Դուք սրա ցածրորակ ու էժանագին խոսքին նայեք` լրիվ հատուկ գործող իշխանության անարժեք գոյությանն ու անփառունակ վարքագծին:
Ժամանակին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները, պատերազմ պարտվածները, երկիր հանձնածները, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրողները, Արցախին բլոկադայի ու հարձակմանը միայնակ թողնողները և վերջնարդյունքում Արցախն Ադրբեջան հռչակածներն այսօր եկել են ու արցախցիներին մեղադրում են Արցախից բռնի տեղահանվելու համար:
Արցախից մարդիկ բռնագաղթել են 10-ամսյա ծանր շրջափակման, չվերջացող հարձակումների և ՀՀ իշխանությունների` արցախցիներին նկատմամբ դավաճանական կեցվածքի պատճառով:
Ով այդ պահին Արցախում չի եղել, իր երեխային սոված չի տեսել, իր ընկերոջը վիրավոր/անօգնական վիճակում չի տեսել, ադրբեջանցիների մուտքը խաղաղ բնակավայրեր չի տեսել և, վերջապես, իր ընտանիքի մահացած անդամին կողքին դրած՝ մեքենայով 34 ժամ «մահվան միջանցքով» չի անցել, երբեք չի կարող ու դրա բարոյական իրավունքն էլ չունի գնահատելու արցախցիների կյանքի ամենածանր որոշումը:
Ու սրանք դեռ երես ունեն մարդամեջ մտնելու և պետություն ներկայացնելու»,- նշել է Աբրահամյանը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան