Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսով
2023 թվականի վերջին վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 %-ով, ինչը ռեկորդային աճ է վերջին 20 տարիների կտրվածքով։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ վերականգնվող էներգիայի հզորությունների աճը 22 տարի անընդմեջ, անխափան ռեկորդներ է սահմանում։
2023 թվականին համաշխարհային վերականգնվող էներգիայի հզորության տարեկան աճը կազմել է գրեթե 510 Գվտ։ Առաջատարը Չինաստանն է։ Անցած տարվա ընթացքում Չինաստանն ավելի շատ արևային հզորություն է տեղադրել, քան ողջ աշխարհը 2022 թվականին։ Կանխատեսվում է, որ 2024 թվականին քամու և արևի կայանները միասին կարտադրեն ավելի շատ էլեկտրաէներգիա, քան՝ հիդրոէլեկտրակայանները։
2025 թվականին վերականգնվող էներգիայի հզորությունը կգերազանցի ածխի արտադրությունը։ 2025 թվականին հողմային էլեկտրակայանները կգրավեն ատոմակայանների արտադրած էներգիայի ծավալից ավելի։
Ակնկալվում է, որ նոր կանաչ հզորությունների մինչև 60 %-ը, որոնք կհայտնվեն աշխարհում մինչև 2028 թվականի վերջ, կտեղակայվեն Չինաստանում։ Պեկինը մտադիր է ստանալ 4 անգամ ավելի շատ վերականգնվող էներգիա, քան Եվրամիությունը և 5 անգամ ավելի, քան ԱՄՆ-ն։
Բոլոր այս տվյալները վկայում են, որ աշխարհը, փորձելով հրաժարվել ռուսական գազից և նավթից, ավելի շատ կախվածության մեջ է ընկնելու չինական սարքավորումներից, առնվազն եվրոպական մայրցամաքում Չինաստանը վաղուց այլևս այնպիսի ծավալների է հասցրել իր արտահանումը, որ եվրոպական արտադրողները փակում են իրենց գործարանները և հեռանում Ամերիկյան մայրցամաքի երկրներ։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»:
Անահիտ Սարիբեկյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան