Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից
Հայտարարությունների մակարդակով դեպի եվրամիություն ձգտող Հայաստանն իրականում տնտեսական ավելի լուրջ կախվածության մեջ է հայտնվում հենց Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը օրերս «ո՞րն է ֆինանսապես ավելի ձեռնտու՝ մնալ ԵԱՏՄ-ում, թե՝ գնալ ԵՄ» հարցին անկեղծորեն պատասխանել էր, թե այս պահին Հայաստանն ունի տարբեր, թե՛ ներմուծման, թե՛ արտահանման, թե՛ էներգետիկ ուղղություններով բավականին մեծ կախվածություն Ռուսաստանից և ԵԱՏՄ երկրներից։
«Կարծում եմ, ամեն դեպքում կախվածութունը մեկ կետից, որն էլ լինի դա, պետք է դիվերսիֆիկացնել, որպեսզի մեր սուվերենությունը բարձրացնենք, այս պայմաններում ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր որոշումը կարող է ռիսկային լինել»,- ասել էր նախարարը։
Մինչ Հայաստանի տնտեսության համար պատասխանատու նախարարներից մեկը հայտնում է նման ռիսկերի մասին, գործող վարչախմբի ներկայացուցիչները հանրությանը փորձում են համոզել, թե դեպի արևմուտք վեկտորի փոփոխությունը Հայաստանին ձեռնտու է ոչ միայն քաղաքական, այլև՝ տնտեսական առումով։ Մինչդեռ 2024 թվականի հունվարի դրությամբ ըստ ազգային վիճակագրական կոմիտեի ՝ Հայստանի արտաքին առևտրի լոկոմոտիվը մնում է Ռուսաստանը։ 2021-2023 թվականներին առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ աճել է 3 անգամ, գրեթե 2,5 միլիարդ դոլարից հասնելով 7,5 միլիարդ դոլար։ Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը ևս աճ է գրանցել, սակայն Ռուսաստանի համեմատ չնչին, և ներկայումս Եվրոպայի բոլոր երկրների հետ առևտրաշրջանառությունը 3 անգամ զիջում է միայն Ռուսաստանի հետ առևտրի ծավալներին։ Իրավիճակը ոչնչով չի փոխվում նաև 2024 թվականին, միայն հունվարի տվյալներով՝ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 861 միլիոն դոլար, ընդորում՝ Եվրամիությունը նույնիսկ երկրորդն էլ չէ, այլ ընդամենը 4-րդը՝ զիջելով Արաբական Միացյալ Էմիրություններին և Չինաստանին։ Այս տվյալները վկայում են, որ ԵԱՏՄ-ն լքելու Հայաստանի իշխանությունների քայլերը տնտեսական կոլաբսի են ենթարկելու Հայաստանի Հանրապետությունը։
Մանե Կարապետյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան