Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, կիրակի օրը Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում փակ, ավելի ստույգ՝ «լրատվամիջոցների աչքից հեռու» բազմամարդ հավաք է եղել՝ քաղաքական բովանդակությամբ:
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ հավաք-հանդիպումը կազմակերպել է Արման Վարդանյանի գլխավորած «Միասնություն» համազգային շարժումը: Հավաքին ներկա են եղել «Միասնություն» համազգային շարժման ավելի քան 500 ներկայացուցիչներ և հյուրեր թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից՝ քաղաքական գործիչներ, փորձագետներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, այդ թվում՝ մասնակիցներ Արցախից:
Ըստ մեր աղբյուրների, հետաքրքրական փաստ է, որ շարժումը թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան շրջանակների հետաքրքրությունն է շարժել, այդ պատճառով էլ հավաքին ներկա են եղել երկու աշխարհաքաղաքական կենտրոնները ներկայացնող բարձրաստիճան գործիչներ և, այսպես կոչված, «ուղեղային կենտրոնների» ներկայացուցիչներ։ Թերթի տեղեկություններով, հավաքի ժամանակ բավական թեժ քննարկումներ են եղել Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքական խնդիրների շուրջ, ինչպես նաև «Միասնություն» շարժման գործունեության էլ ավելի ակտիվացման ու ընդլայնման մասին:
Խնդիր է դրվել ձևավորել ուժեղ քաղաքական բևեռ` որպես գործող քաղաքական համակարգին իրական այլընտրանք։ Որոշվել է ընդլայնել շարժումը, մասնավորապես, առաջիկայում մայրաքաղաքում և մարզերում շարժման նոր գրասենյակներ կբացվեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...